Արմավիր ՔԿՀ

  • ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

    ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

    «Արմավիր» քրեակատարողական հիմնական հոկտեմբերի 21-ին մահացել է 33-ամյա կալանավոր Ա․Ս․ -ն։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշվում է, որ ժամը 11:10-ի սահմաններում կալանավորի վիճակը կտրուկ վատթարացել է, իսկ 11:35-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Ըստ աղբյուրի՝ մահվան հանգամանքները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում։ Կկատարվի դատաբժշկական փորձաքննություն։

  • «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել

    «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել

    «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 12-ին չնախատեսված ստուգում է եղել, ինչի ժամանակ մի կալանավոր ինքնավնասում է արել։ Այս մասին հայտնել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել, որի ժամանակ կալանավորներից մեկի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Վերջինս չի ենթարկվել ներքին կանոնակարգին, որից հետո ինքնավնասում է արել,…

  • ՔԿՀ-ներում առկա են հոգեբանների թափուր հաստիքներ

    ՔԿՀ-ներում առկա են հոգեբանների թափուր հաստիքներ

    Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է երկու քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, հոգեբանի մեկ թափուր հաստիք է առկա «Գորիս» ՔԿՀ-ում և երկու հաստիք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Նշված հաստիքները զբաղեցնելու համար անհրաժեշտ է հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը «Գորիս» ՔԿՀ-ում առկա առաջատար մասնագետի հաստիքի համար (ամսական միանվագ…

  • «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալը հիվանդանոցում մահացել է․ կատարվում է քննություն

    «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալը հիվանդանոցում մահացել է․ կատարվում է քննություն

    Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ․, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Ժամը 00։20-ի սահմաններում Ա․ Կարապետյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի կանգ։ Դատապարտյալի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն,…

  • Կախված վիճակում հայտնաբերված կալանավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն

    Կախված վիճակում հայտնաբերված կալանավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն

    Արդարադատության նախարարի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։ Ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու…

  • «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորվածի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

    «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորվածի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

    Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով…

  • Մշակութային միջոցառումներ՝ դատապարտյալների համար

    Մշակութային միջոցառումներ՝ դատապարտյալների համար

    Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ անցկացնելու շրջանակներում այցելեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. դատապարտյալների համար կազմակերպվել էր ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն: Մշակութային ևս մեկ միջոցառում կազմակերպվել էր նոյեմբերի 12-ին ՀՀ ԱՆ…

  • Աղացած սուրճի մեջ թաքցրած կասկածելի զանգված՝ կալանավորված անձանց խցում

    Աղացած սուրճի մեջ թաքցրած կասկածելի զանգված՝ կալանավորված անձանց խցում

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

  • Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալ է մահացել

    Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալ է մահացել

    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գիշերը…

  • Միջոցառում «Արմավիր» ՔԿՀ-ում՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան

    Միջոցառում «Արմավիր» ՔԿՀ-ում՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան

    Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, հիմնարկի ղեկավար անձնակազմի օժանդակությամբ իրականացվեց «Կրթություն բոլորի համար» միջոցառումը՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Լռության միավորում» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին ազատազրկման դատապարտված անձանց ձեռքի բազմաբովանդակ աշխատանքները: Գտնվելով անազատության մեջ՝ շատ դատապարտյալներ ցանկություն…

  • Հանձնաժողովում Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի միջոցառումից․ Սեդա Սաֆարյան

    Հանձնաժողովում Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի միջոցառումից․ Սեդա Սաֆարյան

    Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի համար անհավատալի է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքը: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին հայտնաբերել են սպանված Ըստ Մելքոնյանի՝ ճանաչելով Հարությունյանին, ոչ մի պատճառ չէր կարող նրան դրդել ինքնասպանության: «Ինքը շատ հավասարակշռված, շատ սառը դատողությամբ, ամուր բնավորությամբ մարդ էր, նաև բռնցքամարտիկ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է եղել երկար տարիներ, բայց դա…

  • Հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում

    Հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում

    ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։ Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին…

  • Ռուստամ Բադասյանը այցելել է «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել ցմահ դատապարտյալներին

    Ռուստամ Բադասյանը այցելել է «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել ցմահ դատապարտյալներին

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում նախարարը և պատգամավորները ծանոթացել են դատապարտյալների պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում…

  • Շախմատի միջազգային առաջնություն ՔԿՀ-ների միջև․ մասնակցել են նաև հայ դատապարտյալները

    Շախմատի միջազգային առաջնություն ՔԿՀ-ների միջև․ մասնակցել են նաև հայ դատապարտյալները

    Օգոստոսի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավարտվեց արագ շախմատի միջազգային առաջնությունը, որն անցկացվում էր շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: ՔԿԾ-ի պաշտոնական կայքը հիշեցնում է, որ օգոստոսի 5-ին, «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից կազմված Հայաստանի թիմն առաջին փուլում իր…

  • ՄԻՊ հայտարարությունը «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

    ՄԻՊ հայտարարությունը «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

    Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացած ահազանգերի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 4-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 3 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման…