Արմեն Այվազյան
Վահան Քերոբյանը կգործուղվի Վրաստան
Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, փոխնախարար Ավագ Ավանեսյանին և նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին հուլիսի 29-30-ը Վրաստան գործուղելու վերաբերյալ: Որոշման տեքստում նշված է, որ գործուղման նպատակն առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է:
Ի հայտ են եկել նոր տվյալներ․ Ամուլսարի գործով նախաքննությունը կշարունակվի․ Արմեն Այվազյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղեակալ Արմեն Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրությունը հիմք է հանդիսանում՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար։ «Մենք ստացել ենք համապատասխան գրություն, որում առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ է գործի ընդհանրության մեջ նայել, դիտարկել, քննություն կատարել գրության մեջ ներառված տվյալների…


