fbpx
Էկո

Ի հայտ են եկել նոր տվյալներ․ Ամուլսարի գործով նախաքննությունը կշարունակվի․ Արմեն Այվազյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղեակալ Արմեն Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրությունը հիմք է հանդիսանում՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար։

«Մենք ստացել ենք համապատասխան գրություն, որում առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ է գործի ընդհանրության մեջ նայել, դիտարկել, քննություն կատարել գրության մեջ ներառված տվյալների մասին», – ասել է Այվազյանը։

Նա նշել է, որ կարիք կա գրության մեջ նշված տեղեկությունները քննարկել, ուսումնասիրել, համադրել նախկինում առկա տվյալների հետ։

Այվազյանը չի բացառել կրկնակի փորձաքննության կարիքի առաջացման հնարավորությունը։

«Մենք ուսումնասիրում ենք նոր տվյալները՝ կապված «Էլարդ»-ի կողմից տրված եզրակացության հետ, և, եթե ի հայտ գան լրացուցիչ հարցեր, որոնք մասնագիտական բնույթ են կրում, նման իրավիճակում մենք հնարավորություն ունենք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն», – ասել է տեղակալը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ