Արմեն Գյուլբուդաղյանց
Ազգային հավաքականի մարզչական շտաբը հետևել է «Լեգանես»-ի մարզումներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբը Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հետևել է «Լեգանես» թիմի մարզմանը ՝ հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցել զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանել է մեր մարզիչներին…
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլ Գոնսալեսին
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումները Մադրիդում շարունակվում են։ Հերթական հանդիպումներից մեկում Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային…
Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեին, Սիմեոնեին և Իերոյին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը Իսպանիայում հանդիպել է մի շարք մասնագետների: Հավաքականի մարզաչական թիմը հանդիպել է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, ինչպես նաև «Ռեալ»-ի նախկին Ֆուտբոլիստ,Մունդիալ 2018-ում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոյի հետ: Նրանք հանդիպել են նաև Մադրիդի «Ատլետիկո»-ի արգենտինացի գլխավոր մարզիչ…
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ մեկնել է Իսպանիա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ ծանոթանալու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացին և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպմանը:…
Մեր նպատակն է առաջիկա 5 տարում շուրջ 700 փոքր խաղադաշտ կառուցել. Ա. Վանեցյան
Արթուր Վանեցյանը Ազատություն Tv-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև հայկական ֆուտբոլի մասին: «Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի աշխատանքը (հատկապես նախագահի), գնահատվում է ազգային հավաքականի արդյունքով. հաղթեց` լավն է, պարտվեց` վատն է: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո դարձել էի երկրի ամենամերժված մարդը: Երբ մարզադաշտից դուրս եկա, երկրպագուները գոռում էին, ինչ ասես ասում: Հետո,…
Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից, այդ մասին հայտնում է 168.am-ը. «Ընդհանուր խաղերի արդյունքներից, բնականաբար, գոհ չենք: Բայց գոհ ենք Մակեդոնիայի և Ջիբրալթարի հետ խաղերի արդյունքներից: Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ ներսի և դրսի երկու խաղերում գնդակի վերահսկողությունը 30/70 հարաբերակցությամբ էր՝ հօգուտ մեզ: Ջիբրալթարի խաղի գոլերը մենք բաց…








