Արմեն գևորգյան
Քոչարյանի ու Գևորգյանը գործով նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նիստին ներկա է նաև Քոչարյանը։
Հավերժ խոնարհում՝ զոհված նահատակներին․ Հայկ Մարությանը հարգանքի տուրք է մատուցել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին։ Քաղաքապետ Մարությանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաև Երկրապահ կամավորականների միություն՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին…
Սուքիասյանի դեմ ներկայացված հայցերը անհիմն են. փաստաբաններ
Հատուկ իրավաբանական ընկերությունը (Special Law Firm) ստանձնել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչությունն ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ներկայացված՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, այնպես էլ Արմեն Գևորգյանի կողմից դատարանին ներկայացված՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները…
Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 17-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: Արմեն Գևորգյանը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Վարչապետ հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու…
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարություն (ՈՒՂԻՂ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։
Միջադեպ Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստին․ փաստաբանը լքել է նիտերի դահլիճը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պետք է ընթերցեր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, բայց տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով դա չի ստացվել։ Պաշտպանական կողմի փաստաբանների ներկայացված՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդության քննությունը դատավորը հետաձգել է, քանի որ այն պատրաստ…
Արմեն Գևորգյանի պաշտպանը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին
Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում հարցադրում էր արել` այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն։ «Երեկ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարել է`ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով,…
Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Քոչարյանը ներկա է նիստին։
Արմեն Գևորգյանի փաստաբանը ՍԴ դիմելու միջնորդություն է ներկայացրել
Օգոստոսի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննության ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է Արմեն Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակելու անհնարինությունը քննարկելու մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ դատարանը կսպասի ՍԴ որոշմանը և չի քննարկի հարցը։ Ալեքսանյանի խոսքով, եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա նա պատրաստ է…
Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։ Նշենք, որ նիստին ներկա է նաև Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Արմեն Գևորգյանին
«Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին: Արմեն Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերին՝ նշելով, 44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխարհաքաղաքականությունը: Ինչպես նա է ընդգծել իր խոսքում, անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի…
Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը
«Հայաստան» դաշինքի պատգամավորը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Գևորգյանը ասել է, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ և խնդրել ներկայանալ, և ինքը հնարավորության դեպքում, հարգելով դատարանին, կներկայանար դատարան: Նա նաև նշել է, որ դատարանը իր բացակայությունը համարում է անհարգելի:
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց.
Օգոստոսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայում ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս Արմեն Գևորգյանը չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ պատգամավորը ԱԺ-ում նիստի է: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական…
Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։ Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի,…












