Արմեն Փամբուխչյան
Երևանում փոսերի առաջացումը մեկնաբանում է փոխքաղաքապետը
Երևանում ձյան և աղի մեծ ծավալների պատճառով առաջացած փոսերը վնասել են մեքենաները, սակայն փոխհատուցման ընթացակարգ չկա։
Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան. ԱԻ նախարար
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չեն ունեցել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն շեշտեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի: «Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ…
ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Նախարար Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։…
Արմեն Փամբուխչյանը և Անն Լույոն անդրադարձել են ԱԻՆ-ի բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը
Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։ Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը։ Բարձր գնահատելով նախկինում և ներկայում…
ԱԻՆ-ը նոր ղեկավար ունի․ նախագահը նշանակում է արել
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նոր ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար», – ասված է փաստաթղթում: Հիշեցնենք,…
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ԱԻՆ նորանշանակ տեղակալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակրագ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին: «ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ…
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ», – ասված է որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է Կառավարության e-gov.am կայքը։
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին պատգամավորը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս: Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու…
Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր Արցախում ժամը 08.00-ին մեկնարկում են երկրի նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, ևս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է։ Դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում նախապես հավատարմագրվել էին…
Հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին. օրենքի նոր նախագիծ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը, Ծովինար Վարդանյանը, Լուսինե Բադալյանը և Արմեն Փամբուխչյանը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ են առաջարկել, որը նախատեսում է նոր հոդվածով լրացում կատարել՝ հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին: Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է հետևյալը. «Օրենքի նախագծի ընդունման առաջնային նպատակը Սահմանադրության 16-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում կյանքի…
Հատուկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի համար․ Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հատուկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի համար, որն իր Ֆբ էջում ժողովրդին բռնարարի տեղ է դրել ու գլուխ գովել, որ իբրև թե նեմեցների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ է։ Միաժամանակ այս նույն անձը սպառնացել է…
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թեժ քննարկումների առիթ դարձած նախագիծը
Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելուն: Նախագիծն ԱԺ-ում արժանացավ բուռն քննարկումների ԱԺ պատագամվոր Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ…
Տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները վարորդները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հավելվածին
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են…
Արմեն Փամբուխչյանը կգործուղղվի Մոսկվա, Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը՝ Տոկիո
Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի և…














