Արսենալ

  • Արսենալը հետաքրքրված է Պերիշիչի ծառայություններով

    Արսենալը հետաքրքրված է Պերիշիչի ծառայություններով

    Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Միլանի «Ինտեր»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչի ծառայություններով: Լոնդոնցիները ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին հետագայում 35 մլն ֆունտով ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է BBC-ի լրագրող Դևիդ Օռնշտեյնը: Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ իտալական ակումբը պատրաստ է բաժանվել Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստից 35-40 միլիոնի դիմաց: Պերիշիչը Ա սերիայի ընթացիկ…

  • Արսենալի մարզիչը անդրադարձել է Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությանը

    Արսենալի մարզիչը անդրադարձել է Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությանը

    «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Անգլիայի Գավաթում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության մասին (1:3). «Նրանք մահացու արդյունավետություն ունեին 90 րոպեների ընթացքում: Մենք նույնպես գոլային պահեր ունեինք, սակայն չկարողացանք դրանք հաջող իրացնել: Ահա և արդյունքը: Մեր խաղային ծրագիրն աշխատեց: Մենք ճնշում էինք մրցակցին, ունեինք պահեր, սակայն երկրորդ խաղակեսում ռիսկի դիմեցինք: Տղաները լավ աշխատանք կատարեցին հաղթանակի…

  • Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Կարմիր սատանանները» Ալեքսիս Սանչեսի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարտիալի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 1:3 հաշվով: «Զինագործներից» մեկ գնդակը խփեց Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի հայտավորվում «Արսենալ»-ի կազմում, քանի որ վերականգնվում է վնասվածքից:

  • Նկունկուն կարող է Արսենալ տեղափոխվել

    Նկունկուն կարող է Արսենալ տեղափոխվել

    ՊՍԺ-ի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է «Արսենալ» տեղափոխվել: Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելը հավանություն է տվել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխմանն Անգլիա: «Արսենալը» կարող է Նկունկույին վարձակալել՝ 20 միլիոն եվրոյով:

  • Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա

    Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա

    Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

  • Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի»

    Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի»

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք առաջիկա խաղը: Այս մասին գրում են անգլիական սպորտային էջերը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև այս խաղը: Նշվում է նաև, որ հայ կիսապաշտպանը «զինագործներին» կօգնի միայն հունվարի 29-ին կայանալիք, ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Քարդիֆ Սիթի»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Անգլիայի…

  • Արսենալ-Քարդիֆ Սիթի հանդիպումը չի հետաձգվի

    Արսենալ-Քարդիֆ Սիթի հանդիպումը չի հետաձգվի

    «Քարդիֆ Սիթիի» ներկայացուցիչ Մեհմետ Դալմանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չի ծրագրվում հետաձգել Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հունվարի 29-ին նախանշված հանդիպումը: Հիշեցնենք, որ երեկ Նանտից Քարդիֆ ճանապարհին անհետացել է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: «Ես կզարմանայի, եթե խաղացանկում փոփոխություններ լինեին: Ֆուտբոլային աշխարհի և դրա սահմաններից դուրս մարդկանց ռեակցիան զարմանալի…

  • Դենիս Սուարեսի՝ Արսենալ տեղափոխությունը խափանվել է. ESPN

    Դենիս Սուարեսի՝ Արսենալ տեղափոխությունը խափանվել է. ESPN

    «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի՝ «Արսենալ» տեղափոխությունը խափանվել է: ESPN-ը հաղորդում է, որ կատալոնական և լոնդոնյան ակումբները չեն կարողացել համաձայնության հասնել ֆուտբոլիստի տեղափոխության պայմանների շուրջ: «Բարսելոնան» պնդել է, որ վարձակալության պայմանագրում տրանսֆերը գնելու վերաբերյալ պարտադիր կետ լինի, իսկ «Արսենալը» հրաժարվել է այդ պայմանից: Ընդ որում, ավելի վաղ Դենիս Սուարեսը «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ զրույցում…

  • Արսենալը Չեխին փոխարինող է փնտրում Իտալիայում

    Արսենալը Չեխին փոխարինող է փնտրում Իտալիայում

    «Արսենալը» որպես փոխարինող դարպասապահ Պետր Չեխին, որն ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, դիտարկում է «Յուվենտուսի» դարպասապահ Էմիլ Աուդերոյին: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Սամպդորիայում»: Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, լոնդոնյան ակումբը տպավորված է Աուդերոյի` ընթացիկ մրցաշրջանի ելույթներով: Դարպասապահն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում…

  • Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղում․ Evening Standard

    Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղում․ Evening Standard

    Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այս մասին հայտնում է Evening Standard-ը: Դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը մինչև 6 շաբաթ բաց կթողնի աջ ոտքի կոճի կոտրվածքի պատճառով: Մխիթարյանը վերջերս վերսկսել էր մարզումները մարզասրահում: Հունվարի 25-ին «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ…

  • Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին

    Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին

    Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նույնպես շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը` իր Ինստագրամյան էջում տեղադրելով վերջինիս հետ լուսանկարներ։ Մեր ընտրանու կիսապաշտպանն այսօր դառնում է 30 տարեկան: Մխիթարյանը Օբամեյանգի հետ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», իսկ այժմ միասին պաշտպանում են «Արսենալի» գույները:

  • Արսենալը շնորհավորել է Մխիթարյանին

    Արսենալը շնորհավորել է Մխիթարյանին

    Լոնդոնի «Արսենալի» մամուլի քարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր` հունվարի 21-ին, նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: «Ծնունդդ շնորհավոր, Միկի: Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ ծնունդ կանցկացնես:  Անհամբերությամբ ենք սպասում շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- ասվում է «զինագործների» տարածած հաղորդագրության մեջ:

  • Արսենալ-Չելսի. հավանական մեկնարկային կազմեր

    Արսենալ-Չելսի. հավանական մեկնարկային կազմեր

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» կընդունի «Չելսիին»:  Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: Խաղը կսպասարկի Էնթոնի Թեյլորը, նրան կօգնեն Գարի Բեսվիկը և Ադամ Նանը: Չորրորդ պաշտոնյան կլինի Կրեյգ Պոուսոնը:  Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ ապաքինվում է վնասվածքից: Լոնդոնյան դերբիին ընդառաջ միջազգային մամուլը ներկայացրել է կողմերի հավանական մեկնարկային կազմերը. Տեղակացնում…

  • Արսենալը հայտնել է, թե երբ Մխիթարյանը շարք կվերադառնա

    Արսենալը հայտնել է, թե երբ Մխիթարյանը շարք կվերադառնա

    Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական տեղեկություն է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կվերսկսի ամբողջական մարզումները հաջորդ շաբաթ: 29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին: Նաև նշվում է, որ Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեկը դեռևս ապաքինվում են վնասվածքներից: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում…