Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին
ՀՀ վարչապետի կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝…
Պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Արսեն Թորոսյանը խոսել է պատերազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների բուժման գործընթացի, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակի և անելիքների վերաբերյալ: Նախարարն անձնակազմին, հատկապես հիվանդանոցների տնօրեններին հորդորել է պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները,…
Թորոսյանն ասաց, թե կրկնավարակի քանի դեպք է գրանցվել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց կրկակի վարակման դեպքերի մասին։ Նա նշեց, որ այդպիսի դեպքեր նույնպես եղել են։ Դրանց թիվը կազմում է 343: Թորոսյանը շեշտեց, որ այդ դեպքերը չեն կարող լինել հիվանդների ամբողջությամբ չկազդուրման հետևանք, քանի որ թեստը ցույց է տվել բացասական արդյունք, իսկ որոշ ժամանակ անց նույն մարդը կրկին…
Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար․ ՀՀ ԱՆ
Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում կրկին հիշել է առողջապահական համակարգը, այս անգամ մտահոգությունների փոխարեն` անցնելով լուրջ մեղադրանքների։ Հիմա էլ պարզվում է, թե «նախարարությունը ծանոթով է պացիենտներին հոսպիտալացնում»։ Մեջբերենք մի հատված. «Հնարավոր է՝ գործի նախարարությունում, այսպես ասած, ծանոթ գտնելու տարբերակը: Ահա թե ինչպես են Հայաստանի առողջապահության նախարարությունում պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին»։…
Արսեն Թորոսյանը ԱՀԿ պաշտոնյային ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար…
Թորոսյանը այցելել է մարզային ԲԿ-ներ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարարն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ: «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած…
Արսեն Թորոսյանը և ՀՀ -ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Քովիդ19-ի և պատերազմի հետևանքով ոլորտում ծագած խնդիրները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ տրամադրված բոլոր սարքերը, պարագաներն ու…
Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպանին
Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև…
Արսեն Թորոսյանը այսօր այցելել է Սյունիքի մարզ
ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր Արսեն Թորոսյանը այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով: Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Թորոսյանը…
Արսեն Թորոսյանը ընդունել է է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները: Հանդիպման ընթացքում…
Այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները: «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության…
Թորոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները: «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության…
Թորոսյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը: «Ես շատ շնորհակալ եմ հրավերին արագ արձագանքելու…
Արսեն Թորոսյանը կոչով դիմել է ժողովրդին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմել է ժողովրդին: «Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրի’ր դիմակ, փրկիր կյանքեր»: https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2775842849323493













