Գովազդ

Արսեն Թորոսյան

  • Ի՞նչ արդյունքներ են գրանցվել ՀՀ-ում Sputnik V-ով պատվաստվողների մոտ

    Ի՞նչ արդյունքներ են գրանցվել ՀՀ-ում Sputnik V-ով պատվաստվողների մոտ

    ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութին։ Նա ասաց, որ բացի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից այլ մարդիկ նույնպես պատվաստվել են, այդ թվում՝ ինքը, ու ոչ մի դեպքում հետպատվաստումային ոչ բարեհաջող ընթացքի չի գրանցվել։ Սահակյանը նշել է,…

  • Երկրորդ դատագենետիկական անալիզատորն արդեն Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել

    Երկրորդ դատագենետիկական անալիզատորն արդեն Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել

    Երկրորդ դատագենետիկական անալիզատորն արդեն Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Քանի որ հետպատերազմյան Հայաստանում այլևս խնդիր չկա նախկինում «տաբու» համարվող կամ շատ զգայուն թեմաներով խոսելու, ապա ուզում եմ հատուկ խոսել Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության մասին: Առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երբ սկսեցի գնահատել տարատեսակ…

  • Գիտակցում եմ` արել եք անհնարինը․ Արսեն Թորոսյանի ամանորյա ուղերձը

    Գիտակցում եմ` արել եք անհնարինը․ Արսեն Թորոսյանի ամանորյա ուղերձը

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացվել է ԱՆ-ի պաշտոնական կայքում։ «Սիրելի հայրենակիցներ, Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն: Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի…

  • Կորոնավիրուսի դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը շարունակվում է․ Թորոսյան

    Կորոնավիրուսի դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը շարունակվում է․ Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։ Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր,…

  • Սկսվում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց

    Սկսվում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության վերջերս ձեռք բերված մեքենաները: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ 2020 թվականի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր և 10 Ֆորդ Տրանզիտ մակնիշի շտապօգնության…

  • Գովազդ
  • Ծխախոտային արդյունաբերությունը շանտաժի է ենթարկում պետությանը․ Թորոսյան

    Ծխախոտային արդյունաբերությունը շանտաժի է ենթարկում պետությանը․ Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ԱՆ-ի պաշտոնական կայքում։ «Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող: Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Ակտիվացել է մեր երկրի համար…

  • Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է առողջապահության նախարարի հետ

    Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է առողջապահության նախարարի հետ

    Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: «Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ կատարվեց նաև պրոթեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ: Հանդիպման…

  • Թորոսյանը հանդիպել է Իրանի դեսպանին

    Թորոսյանը հանդիպել է Իրանի դեսպանին

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին, Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ:…

  • ԱՆ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը

    ԱՆ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը: Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ: Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո: Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների…

  • Թորոսյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է վիրավոր զինվորներին

    Թորոսյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է վիրավոր զինվորներին

    ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։…

  • ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին․ Թորոսյան

    ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին․ Թորոսյան

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին: «Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նշեց, որ այդ դիերից չճանաչված է մոտ 250-ը: Արցախի Հանրապետության…

  • Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

    Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի…

  • Այսօր ռազմական բժիշկների մասնագիտական տոնն է

    Այսօր ռազմական բժիշկների մասնագիտական տոնն է

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակացությամբ. «Սիրելի’ ռազմական բժիշկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել…

  • Թորոսյանը հանդիպել է արտասահմանից Հայաստան ժամանած հայ և օտարազգի բուժաշխատողներին

    Թորոսյանը հանդիպել է արտասահմանից Հայաստան ժամանած հայ և օտարազգի բուժաշխատողներին

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։ Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։ Նախարարը…

Գովազդ