Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանն այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով: Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյակներում,…
Արսեն Թորոսյանը հանդիպել է Աննա Պոպովային
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Աննա Պոպովային: «Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված…
Արսեն Թորոսյանը շարունակում է այցերը. նա Սյունիքի մարզում է
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է: «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցերը շարունակվում են: Այս պահին նա Սյունիքի մարզում է: Նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը գնահատելու համար: Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ…
Արսեն Թորոսյանի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ https://www.facebook.com/282013979301203/videos/379360706420329/
Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի բժշկական կազմակերպություններում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Արդեն երկու օր է, ինչ նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար: Լինելով բուժաշխատողների կողքին և անմիջական մասնակցելով բուն գործընթացներին` Արսեն Թորոսյանը…
Վիրավոր զինծառայողների տեղափոխում․ ՀՀ ԱՆ-ը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱՆ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են վիրավոր զինծառայողներին տեղափոխում։ «Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության»,- այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արսեն Թորոսյանը այցելել է վիրավոր զինվորներին
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախից վերադառնալուց հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինվորներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, քննարկել բուժական տակտիկան:
Արսեն Թորոսյանը Արցախում է
ՀՀԱռողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը: Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին: Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2…
Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել և հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոններ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի…
Նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը հայտնել է, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։ «Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես,…
Արսեն Թորոսյանի մասին տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո…
Հրամանը ոչ թե աբսուրդային է, այլ օրվա հրամայական․ ԱՆ-ն հերքում է տարածել
Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված է, հայտնում են ՀՀ…
Թորոսյանը ծանոթացել է Մարտունու ԲԿ-ի շինարարական աշխատանքներին
2020 թվականի հուլիսից մեկնարկել է Մարտունիում նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանանքերը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Արցախ ուղևորվելու ճանապարհին այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախատեսվում է 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։ Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի…













