Արսեն Հարությունյան
Եվրոպայի չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի աշխարհի գավաթ
Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց մեկնարկեց 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Հայ ըմբիշը մրցապայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին: Հաջորդ՝ 1/4 եզրափակչում Արսենը կմրցի ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ:
Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է առաջնագիծ
ՀԸՖ Facebook-ի էջը հայտնել է, որ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ` Հայրենիքը պաշտպանելու: «Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ` Հայրենիքը պաշտպանելու: Հարությունյանի հայրը, ով ազատամարտիկ է, օրեր առաջ մեկել էր Արցախ: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ՀԱՅ ազգի պայքարն…
Կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց ՀՀ-ում քաղաքացին կրկին վարակվել է
Facebook-ի օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր էջում գրառում է կատարել։ Նա նշել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին վարակվել է: «Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես…
Շղթայական ավտովթար է եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ բախվել է 6 տրանսպորտային միջոց: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկութունը փոխացնել…
Կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարզիկները աջակցություն զգան․ պարգևատրում նախագահի նստավայրում
Այսօր՝ փետրվարի 21-ին, Նախագահական նստավայրում պարգևատրվեցին 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում ընդգրկված մարզիկները՝ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը,մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը: 2019 թվականի տասը լավագույն մարզիկներին պարգևատրեց անձամբ վարչապետը: Հիշեցնենք, որ…
Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալը․ ըմբշամարտի ԵԱ
Հռոմում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը այսօր նվաճել է առաջին մեդալը։ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ։ Մեր ըմբիշը կարողացավ հաղթանակ տանել հույն մրցակցին 10-0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Նշենք, որ Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հայ ըմբիշները՝ Թախթիի գավաթի խաղարկության մրցանակակիրներ
Իրանի Քերմանշահ քաղաքում, «Թախթիի գավաթ» – ի` ազատ ըմբշամարտի միջազգային 40-րդ խաղարկությունում, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը / 57կգ / դարձավ երկրորդ մրցանակակիր: Նույն քաշային կարգում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Միհրան Ջաբուրյանը: Գևորգ Մխեյանը / 70 կգ / հաղթել է նախնական փուլերի հանդիպումներում, մտել է եզրափակիչ և կպայքարի ուժեղագույնի կոչման համար: Բրոնզե մեդալի համար կմրցեն…
Արսեն Հարությունյանը Թախթիի գավաթի խաղարկության եզրափակչում է
Իրանի Քերմանշահ քաղաքում մեկնարկել է «Թախթիի գավաթ» անունը կրող ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական բարձրագույն կարգի թվով ` 40-րդ մրցաշարի խաղարկությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցավայր է ուղեկցել 16 ըմբիշի: Այսօր տեղի կունենան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշայինների սփոփիչ հանդիպումները և եզրափակիչ գոտեմարտերը: Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը / 57կգ /…
Մ23 Աշխարհի առաջնություն․ Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզի համար
Բուդապեշտում ավարտվին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: 61 կգ քաշում հայազգի ըմբիշ Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նա կգոտեմարտի Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների պայքարում հաղթողի հետ։ Իսկ 86 կգ քաշում Հովհաննես Մխիթարյանը հնարավորություն է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնել, որում հաղթելուց հետո նա հնարավորություն կստանա պայքարելու բրոնզի համար։
Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց. Ըմբշամարտի Մ-23 ԱԱ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի Մ-23 տարեկանների առաջնությունում Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց: Հարությունյանը 10-5 հաշվով հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցչին ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Հայտնի են Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները. Ըմբշամարտի ԱԱ
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 20-ին գորգ դուրս կգան 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ, որոնք վիճակահանության արդյունքում իմացել են իրենց մրցակիցներին: 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկան։ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն…
Արսեն հարությունյանը 1/8 եզրափակչում պարտություն կրեց. Ըմբշամարտի ԱԱ
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմշամարտի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը ցավալի պարտություն կրեց 6-17 հաշվով: Այս փուլում Հարությունյանի մրցակիցը Հնդկաստանի ներկայացուցիչ Կումար Ռավին էր: Մեր ըմբիշը մեկնարկում 4 միավոր վաստակեց: 4-0 հաշվի ժամանակ Հարությունյանը բողոքարկեց ու մրցավարների կողմից տեսակրկնությունը դիտելուց հետո ևս 2 միավոր ստացավ` հաղթած բողոքարկման համար։ Բայց…
Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշներից մեկը 1/8 եզրափակչում է, իսկ մյուսը պարտվեց 1/16-ում
Ղազախստանի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ 57 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 9-4 հաշվով հաղթեց վրացի Գոգավային։ Հաջորդ մենամարտում, որը լինելու է 1/8 եզրափակչի շրջանակներում, Հարությունյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող Կումար Ռավինի հետ։ Մեր մյուս ըմբիշը՝ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, մեկնարկային գոտեմարտում 5-3…
Գոտեմարտի ընթացքում մրցակցիդ տիտղոսները չեն հետաքրքրում․ Արսեն Հարությունյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից ակնկալիքների մասին: «Ստեփան Սարգսյանի մրցաշարից հետո հավաքի ենք մեկնել Սոչի: Հիմա էլ այստեղ ենք հավաք անցկացնում, որպեսզի լավագույն մարզավիճակում մեկնենք աշխարհի առաջնությանը: Կփորձենք արդարացնել մարզիչների ակնկալիքները: Ես չեմ մտածում, որ 57 կգ…
Հայ ըմբիշները պարտվեցին եզրափակչում
Եվրոպայի գործող չեմպիոն ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց Վանաձորում ավարտված Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 24-րդ մրցաշարի եզրափակչում: Հայ ըմբիշը 2:12 հաշվով զիջեց ռուս Աբասգաջի Մագմոեդովին: 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանի մրցակիցը Ռուսաստնաը ներկայացնող Ազամատ Տուսկաևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10 հաշվով: Նշենք, որ Միհրանը մրցաշարին մասնակցում…















