Արսեն Մկրտչյան

  • ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր

    ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր

    Մարտի 4-ին չկայացած Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը ԱԺ-ում կայացավ այսօր։ Ընտրության արդյունքները ամփոփեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։ Դատավորի թեկնածուները երկուսն էին՝ Արսեն Մկրտչյանն ու Արմեն Հայկյանցը։ Ընտրության արդյունքներով՝ Հայկյանցը ստացավ քվեարկության մասնակցած 102 պատգամավորներից 11-ի ձայնը։ 4 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր, իսկ 87 պատգամավոր ընտրեց Մկրտչյանին։ Այսպիսով՝ Արսեն Մկրտչյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։

  • Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է

    Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է

    Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնում է, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է և գեներալի վիճակը ծայրահեղ ծանր է: «Գիտակցության կորուստ է ունեցել, հիմա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Մկրտչյանը: Հայտնենք, որ Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի…

  • ԱԱԾ-ն բացահայտվել է քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու ու ղեկավարելու սխեմաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ԱԱԾ-ն բացահայտվել է քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու ու ղեկավարելու սխեմաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետևողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական…

  • Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է․ նա դեռ վերականդանացման բաժանմունքում է

    Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է․ նա դեռ վերականդանացման բաժանմունքում է

    Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին հայտնել է ԵԿՄ նախակին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140…

  • Այսօր պարզ կլինի՝ Մանվել Գրիգորյանի առողջությունը կկարգավորվի՞, թե՞ ոչ․ պաշտպան

    Այսօր պարզ կլինի՝ Մանվել Գրիգորյանի առողջությունը կկարգավորվի՞, թե՞ ոչ․ պաշտպան

    ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի սրտի ռիթմը եթե կարգավորվեց, ապա կրիտիկական փուլը կանցնենք, եթե ոչ, ապա սրտի կանգ կարող է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Հիվանդությունը կրիտիկական է։ Անցել են ակտիվ բուժման։ Եթե սրտի ռիթմը կարգավորվեց ապա նշանակում է վատ փուլն անցանք, թե չէ, ապա սրտի կանգն…

  • Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխեցին բանտ

    Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխեցին բանտ

    Երկուշաբթի երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ 24News-ը նկարահանել է դուրս գրման ամբողջ ընթացքը։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոց, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածներով. ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի…

  • Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց

    Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց

    ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբանը «Ազատության» հետ զրույցում: Հիշեցնենք, որ որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել ։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց օրեր առաջ ներկայացրած միջնորդության մասին և հավելեց, որ տվյալ…

  • Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ Արսեն Մկրտչյան

    Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ Արսեն Մկրտչյան

    «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով: Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանվել Գրիգորյանի պաշտպան…

  • Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Մանվել Գրիգորյանը

    Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Մանվել Գրիգորյանը

    Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաև Մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Մանվել Գրիգորյանը: Երեկ մեր հարցին, թե Գրիգորյանը հարցաքննվե՞լ է սույն գործի շրջանակում նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը պատասխանել էր հետևյալը. « Այդ հարցը թողնում եմ ՀՔԾ-ի մեկնաբանությանը: Ես ձեզ մենակ մի բան կասեմ, որ թե՛ Հայաստանում, թե Հայաստանից դուրս չկա և…

  • Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

    Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

    ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է դատավոր Արսեն Նիկողոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն որևէ մեկնաբանություն չտվեց: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանում Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Նրա պաշտպանները լրագրողներին տեղեկացրել են, որ երկրորդ անգամ ինքնաբացարկ է…

  • Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է

    Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է

    Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը մանրամասներ չի ներկայացրել, միայն տեղեկացրել է, որ երկրորդ անգամ ինքնաբացարկ է ներկայացվել դատավորին։ Նիստի ավարտից հետո ցուցարարներից երկուսը մոտեցել են պաշտպանին և ներողություն խնդրել նախորդ անգամ իրենց պահվածքի համար։ Ի պատասխան` Արսեն Մկրտչյանն ասել է, որ մեքենայով չի եկել…

  • Այսօր տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը

    Այսօր տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը

    Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է, պատճառները զուտ տեխնիկական են` որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություն պատրաստելու, ներկայացնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝  ինչո՞ւ…

  • Ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև ընդհարում տեղի ունեցավ

    Ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև ընդհարում տեղի ունեցավ

    Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիները քիչ առաջ մոտեցան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին և հարցրին, թե ինչո՞ւ է նա լրագրողների հետ զրույցում իրենց հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրել: Ի պատասխան՝ Արսեն Մկրտչյանը հորդորեց ուշադիր լսել ձայնագրությունը և փորձեց հեռանալ: Ցուցարարները նրա հետևից սկսեցին բղավել ու վիրավորական…

  • Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

    Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը:…

  • Քիչ առաջ ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը

    Քիչ առաջ ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը

    Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Aravot.am-ին տեղեկացրեց՝ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 14.00-ին: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ…