fbpx
Իրավական
13:34 16/01/2020

Այսօր պարզ կլինի՝ Մանվել Գրիգորյանի առողջությունը կկարգավորվի՞, թե՞ ոչ․ պաշտպան

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի սրտի ռիթմը եթե կարգավորվեց, ապա կրիտիկական փուլը կանցնենք, եթե ոչ, ապա սրտի կանգ կարող է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Հիվանդությունը կրիտիկական է։ Անցել են ակտիվ բուժման։ Եթե սրտի ռիթմը կարգավորվեց ապա նշանակում է վատ փուլն անցանք, թե չէ, ապա սրտի կանգն կարող է արձանագրվել։ 48 ժամվա մեջ դեղի ազդեցության հարցը կերևա, այսօր կեսօրին պարզ կլինի կկարգավորվի՞, թե՞ ոչ»,- ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց և Գրիգորյանն ազատ արձակվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը արդեն 2 օր է, որ է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում է։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ