Արցախյան
Առանց Շուշիի հնարավոր չէր կանգնեցնել կամ կանխել պատերազմը․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Արցախյան 44-օրյա պատերազմը կանգնեցնելու հնարավորության հարցին։ Փաշինյանի խոսքով՝ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել կամ կանխել։ «Հնարավոր չէր ուղղակի», – նշեց վարչապետը։ ՀՀ ղեկավարը, խոսելով ԼՂ հարցի վերաբերյալ երեկ արտահայտած իր մտքերից, նշեց, որ եթե «այլ ճանապարհով, ապա Ղարաբաղը հանձնելու ենք»։ Նա որպես օրինակ բերեց Փառուխի…
2020-ի պատերազմի ընթացքում հրամանատարը չի կատարել պարտականությունները․ առաջադրվել է մեղադրանք
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում պաշտպանական շրջանի հրամանատարը հրաժարվել է կատարել գնդի հրամանատարի պարտականություններն ու դրսևորել է անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում են նրա դիմումները Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն»…
Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ Նոյեմբերի 9-ին, այց է կատարել քաղաքային հուշամալիր և հարգանքի տուրք մատուցել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Նշվում է, որ Հարությունյանը այցելել է նաև զինվորական պանթեոնում ու ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմներում նահատակվածների շիրմներին։
800-ից ավել մեղադրյալ, 55 դատի տրված անձ․ տվյալներ՝ պատերազմի ընթացքում հանցագործությունների մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը շարունակում է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը։ Այս մասին գրում է Գլխավոր դատախազությունը։ Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) ՀՀ սահմանների շուրջ ապառազմանականացված գոտի ստեղծելու ՄԻՊ-ի…
ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը․ հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Facebook-ի էջում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։ Բացառում ենք ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը Վարչապետն այցելել է Եռաբլուր «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցրածներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք ևս մեկ անգամ մեր ցավակցությունն…
ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհել հերոս հայորդիների շիրիմներին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է «Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հայտարարությունում ասվում է, որ դեսպանությունը ցավակցում և զորակացություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին։ Թրեյսին նաև ծաղիկներ…
Վարչապետն այցելել է Եռաբլուր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց է կատարել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին:
Պատերազմում զոհված Սարգիսի մայրը որդի է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Սարգիս Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը, որդի է լույս աշխարհ բերել։ Տղային ծնողները կոչել են Դանիել։ Դադոյանների մայրն ասում է, որ մեկ տարի իր դեմքին ժպիտ չկար ու նոր են զգում, որ մի փոքր մեղմացել է իրենց ցավը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Փաշինյանը պատերազմում մեր կորուստների վերաբերյալ թվեր հնչեցրեց
Այսօր ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատերազմում մեր զոհերի ու անհայտ կորածների վերաբերյալ թվեր հնչեցրեց։ Նա ասաց, որ մենք Արցախյան 44-օրյա պատերազմ ընթացքում տվել ենք 3773 զոհ, իսկ 243 զինվորի գտնվելու վայրն անհայտ է։ Փաշինյանը նշեց, որ Կառավարության ծրագիրը քննարկվում է արտառոց միջավայրում։ Հիշեցնենք, որ այսօրվա ԱԺ նիստում ընդգրկված է Կառավարության…
Այս գիշեր զոհված զինծառայողներից մեկը Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից էր (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ՊՆ-ն արդեն հայտնել է 3 հայ զինծառայողների անունները, ովքեր հերոսաբար զոհվել են հուլիսի 28-ի գիշերը՝ ադրբեջանական սադրանքին դիմակայելու ընթացքում։ Ինչպես հայտնում են Բերդի համայնքապետարանից, ահմահացած զինվորներից մեկը՝ Դավիթ Գառնիկի Քոչարյանը, Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից: «Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս…
Տեղի է ունեցել հուշ ցերեկույթ՝ հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակին
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին: Արարողությունը կատարվել է 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Նշվում է, որ փոխգնդապետի ընտանիքի անդամները, մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչները, մարտական ընկերներն ու զինվորականներն այցելել են հերոսի շիրիմին, կատարվել է հոգեհանգստի կարգ։ Միջոցառման…
Եռաբլուրում Արցախյան պատերազմում զոհվածների ու անհետ կորածների հուշահամալիր կստեղծվի
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան ազատամարտում զոհվածների և անհետ կորածների հուշահամալիր կստեղծվի։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի», – ասված է վարչապետի որոշման մեջ:…
Մենք պայքարել ենք ուժերի ամբողջ չափով. Սարգիս Բեգոյան
Մարտի դաշտում հրամայականը մեկն է` պայքար հանուն կյանքի։ Զրուցակիցս շարքային տանկիստ` նշանառու-օպերատոր, Սարգիս Բեգոյանն է, ով ծառայում էր Որոտանում (Կուբաթլու) տեղակայված զորամասում և սեպտեմբերի 27-ից գտնվել է առաջնագծում։ Պատերազմի ընթացքում Սարգիսին հաջողվել է ոչնչացնել 2 ՀՄՄ, 2 կամազ, 1 անօդաչու, 1 տանկ և 1 դիտակետ։ Սարգիսը նշում է` բազմաթիվ անգամներ է փրկվել հակառակորդի ճիրաններից, շատ…
Պարտքս եմ համարում ամբողջապես հանրայնացնել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները․ մարզպետ
Սյունիքի մարզպետարանի Facebook-ի էջում գրված է․ «Ամանորի և Սուրբ Ծննդի շեմին պարտքս եմ համարում առաջին անգամ ամբողջապես հանրայնացնել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները, որ հայտնի են այսօրվա դրությամբ: Եվ քանի որ այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են՝ իրավիճակի թելադրությամբ, իսկ ավելի ճիշտ ու նախևառաջ հիշատակի օրեր են լինելու ըստ էության, ապա, նահատակ սյունեցիների…
Պետք է առերեսվել իրականության հետ․ վարչապետը հանդես է եկել ուղերձով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով ուղիղ եթերով է հանդես եկել, որին կից գրված է․ «Այսօր ժամը 13.00-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում և ապրելու ու ապրեցնելու երթով շարժվում դեպի Եռաբլուր»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/399795304682505/?__cft__%5B0%5D=AZWUeiNgBjmEu6CZ4xFICrH8AwkLvPRxdxvSpcp3gtk9FXmGzP9hAeH5S7nrxJCxrU9DmH9w1gFWB2KMupLd5ZoYFhUA0p6_KKu5aDjaNJ31BTWgKFkjMUpwA_-MwRYWgPOEgC7hHLoGmYgIKk4TuJYzU-JztThWH9ILv7w5crWINA&__tn__=%2CO%2CP-R