արցախյան 44—օրյա պատերազմ
Թուրքական կայքը բացահայտել է 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների իրական թիվը
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին: «TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտոնապես հայտարարել…

