fbpx
Աշխարհ

Թուրքական կայքը բացահայտել է 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների իրական թիվը

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին:

«TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտոնապես հայտարարել էր, որ արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ