արցախցիներ
Դատախազությունը հետաքննում է արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման դեպքը
Հայաստանի Հանրապետության դատախազությունը, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հաղորդումը ներկայացվել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից՝ արցախցիների դեմ ենթադրյալ ատելության սերմանման դեմ բողոքի ակցիայից հետո։
Բողոքի ակցիա Երևանում՝ հաջակցություն արցախցիների
«Արցախը ես եմ», «Ո՛չ ցեղասպանությանը», «Բացել կյանքի ճանապարհը». այս կարգախոսներով մի խումբ մշակույթի գործիչներ երեկ բողոքի ակցիա էին նախաձեռնել Ազատության հրապարակում, որտեղից երթով շարժվել են դեպի դեսպանատներ: Ակցիայի մասնակիցները, որոնց թվում է եղել նաև Լաչինի միջանցքը փակվելու պատճառով Երևանում մնացած Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսորը, հայտարարել են՝ իրենց ակցիան քաղաքական բնույթ չի կրում, նպատակը Արցախում…
Արցախցիները հասցեական գնահատական են ակնկալում դեսպանատներից
Արցախահայերն այսօր բողոքի ցույցեր են իրականացրել Հայաստանում ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիային մասնակցում են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Բողոքի ակցիաներ անցկացվելու են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների առաջ։ Արցախցիները հասցեական գնահատականներ են ակնկալում դեսպանատներից՝ նշելով՝ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի գործողությունները: Արտակ Բեգլարյան…
Արցախցիներն ունեն աջակցման կարիք. Ինքնորոշումը գերակա է
Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակներից ելնելով՝ արցախցիները վերսկսել են պայքարել ազատ ինքնորոշման իրավունքի համար։ Այժմ արցախցիներն ունեն աջակցման կարիք: Ինչպես Հայաստանն է զգում սփյուռքի կարիքը, ինչպես սիրիահայերն ունեին հայերի հոգատարության կարիքը, ոնց որ աշխարհի ցանկացած կետում որևէ խնդրի ժամանակ կամայական գաղթօջախի հայերն ունենում են թիկունքի, հոգատարության, կարեկցողի ու աջակցողի կարիք: Այդպես էլ հիմա արցախահայրն…
Արցախցիներն ակցիա են արել Ֆրանսիայի դեսպանատան առջև․ պահանջն է՝ ճանաչել Արցախը
Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան առջև։ Նրանք դիմել են Ֆրանսիայի իշխանություններին՝ հորդորելով դե յուրե ճանաչել Արցախի Հանրապետությունն ու ապահովել, որ Ֆրանսիայի համանախագահները լիարժեք մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացներին։ Արցախից տեղահանվածները Ֆրանսիայի դեսպանին ուղղված նամակ հանձնեցին դեսպանատանը՝ խնդրանքով, որ տեղահանվածների ներկայացուցիչների ու դեսպան Անն Լույոյի միջև հանդիպում կազմակերպվի։
2022-ին 2 500-ից ավելի բնակարան կհանձնվի շահագործման
2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 16 000 արցախցիներից 10 000-ը Ստեփանակերտում է ապրում, հայտարարել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նա նշել է, որ 2022-ին 2 500-ից ավելի բնակարան կհանձնվի շահագործման: «Դա պայմանավորված է Ստեփանակերտի մեծ բնակֆոնդով: Բնակության համար նորմալ պայմաններ չկան, այնպես չէ, որ Մարտակերտում կամ Մաղավուզում ազատ բնակարանները մնում են…
Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին ասել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է: Բաբայանը շեշտեց՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն…
Կարմիր խաչը ֆինանսական աջակցություն է հատկացրել տեղահանված արցախցիներին
Հուլիսի 9-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը հաղորդագրություն է տարածել և հայտնել է,, որ միանալով ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված քաղաքացիների աջակցության ՀՀ կառավարության ծրագրին Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։ Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք…
Հունիս ամսին Արցախ է մեկնել 3782 արցախցի
Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներով 2021թ. հունիս ամսում Արցախ են մեկնել 3782 արցախցիներ, որոնց ուղևորափոխադրման համար տրամադրվել է 86 ավտոբուս։ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբը հիշեցնում է, որ դեպի Արցախ ուղևորվող երթուղայինները հունիսի 28-ից աշխատում են նոր ռեժիմով։ Անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով: Վերջին օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին, գրանցվել է համապատասխանաբար…
Սամվել Երվինյանի և Tonica Project-ի համագործակցությունը արցախցի երեխաների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ներկայացնում ենք Սամվել Երվինյան և Tonica Project համագործակցությունը արցախցի երեխաների հետ. Երեխաները Սամվել Երվինյանի նվագակցությամբ երգում են «Լորիկ» ստեղծագործությունը։ Սամվել Երվինյանը հայ նշանավոր ջութակահար և կոմպոզիտոր է։
ԵՄ-ն ևս 10 մլն եվրո օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտության տուժածներին
Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքով տուժածներին: Նպատակը Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելն ու խաղաղություն հաստատելնէ ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքէջից: «COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ տարածաշրջանում հումանիտար իրադրությունը նախկինի պես պահանջում է մեր ուշադրությունը, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտության հետևանքները: ԵՄ-ն զգալիորեն մեծացնում…
Այս ամսվա արցախցիներին տրամադրվող աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա համար արցախցիներին տրամադրվող 68,000 դրամ աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է: Հիշեցնենք, որ միջոցառման շահառուներն են Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ՝ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։ Շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքէջում:
Ու՞ր էր գլխավոր հրամանատարը իր թիմով ամբողջ պատերազմի ընթացքում. Վահրամ Մարտիրոսյան
Վահրամ Մարտիրոսյան գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ամեն օր իշխանական պրոպագանդան չի դադարում հատակ իջնելու նոր ռեկորդներ սահմանել։ Սկսել են ակտիվ պնդել, թե արցախցիները չեն կռվել, փախել են, իրենց մեքենաները չեն տրամադրել բանակին, եկել են Երևան ու չեն վերադարձել, իրենք իրենց տները ու գյուղերը չեն պահել։ Առաջին հայացքից ամեն ինչը համապատասխանում է իրականությանը,…
3 տարիների ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան. Հարությունյան
Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Նախագահը խոսել է հանրության շրջանում հաճախակի արծարծվող թեմաներից: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր…
Շուրջ 340 երեխա մասնակից են եղել ամանորյա հեքիաթի
«Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․ «Լոռիում բնակվող արցախցի ընտանիքներ ու զոհված, վիրավոր լոռեցիների շուրջ 340 երեխա դեկտեմբերի 29-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հնարավորություն ունեցան մասնակից լինելու ամանորյա հեքիաթի: Բոլոր բալիկները ստացան նաև ամանորյա նվերներ: Հիշեցնենք, որ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների,…