fbpx
Քաղաքականություն

Արցախցիներն ունեն աջակցման կարիք. Ինքնորոշումը գերակա է

Հայաստանի և  Արցախի շուրջ ստեղծված իրավիճակներից ելնելով՝ արցախցիները վերսկսել են պայքարել ազատ ինքնորոշման իրավունքի համար։ Այժմ արցախցիներն ունեն աջակցման կարիք: Ինչպես Հայաստանն է զգում սփյուռքի կարիքը, ինչպես սիրիահայերն ունեին հայերի հոգատարության կարիքը, ոնց որ աշխարհի ցանկացած կետում որևէ խնդրի ժամանակ կամայական գաղթօջախի հայերն ունենում են թիկունքի, հոգատարության, կարեկցողի ու աջակցողի կարիք:

Այդպես էլ հիմա արցախահայրն են: Հայ ժողովրդից շատ բան է կախված: Արցախի գոյությունը պաշտպանում են նրանք: Սա չի վերաբերվում Ադրբեջանին ու Ռուսաստանին դավաճանական ծառայություն մատուցողներին, այլ այն մարդկանց, որոնք իրենց կյանքը, ապրուստը և ապագան վտանգած ապրում են, ստեղծագուծում են ու կենսագործում են հայրենի հողում:
Սա ոչ պաթոս է, ոչ էմոցիա է, ոչ երևակայություն է, այլ խիստ իրական նկարագրություն է:

Եվ ինչպե՞ս օգնել նրանց:

Առաջինը, որ պետք է անել, դա սատարման ձայն բարձրացնելն է: Առաջնային է ժողովրդական լայն զանգվածով քաղաքական աջակցություն հայտնելը:
Կառավաւությանն ու ընդդիմության վարիացիաներին հազարավոր մեղադրանքներ ու վճիռներ կախելու ժամանակը չէ: Նրանք թող իրենց ներքին ու արտաքին քաղաքականություն վարեն:

Մի քայլ ճիշտ անեն, երկուսը սխալ, տաս հիմար բան արտահայտեն, կես հատը՝ խելամիտ: Դրանք անցողիկ կլինեն, եթե համախմբվածությունը, ուշադրությունը կենտրոնացվի Արցախի միջզգային ճանաչման վրա՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Հայաստանը պարտավոր է նրանց կողքին լինել, պարտավոր է նրանց ձայնի համար խոսափող դառնալ ամբողջ աշխարհում:
Չի կարող իրավապաշտպանը, պացիֆիստը,  մարդու ազատությունների մասին բարձրաձայնողը, հայ ազգի մասին մտահոգվողը,  անարդարության դեմ պայքարողը,ազատասերը, արժանապատիվ խաղաղության կամ խաղաղության դարաշրջանի կողմնակիցը չաջակցել ինքնորոշման իրավունքի համար պայքարող հայ մարդկանց, ազատասեր արցախցիներին:

Համոզմունք կա, որ եթե կյանքի վտանգի խնդիրն այդքան մեծ չլինի, նրանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանա, որ Արցախում ռուսական զորք կանգնած լինի, այլ կցանկանան, որ սեփական ուժերով ապահովեն անվտանգությունն ու պաշտպանությունը:

Հետևաբար, առանց մեղադրելու տարբեր քաղաքական ուժերի, պետք է քաղաքական սատարման բազմամարդ միջոցառումեր իրականացնել՝ բոլոր շահագրգիռ երկրների, միջազգային կառույցների առջև և նաև ավելի լայն հանրության առջև թե Հայաստանում, թե աշխարհի այլ երկրներում:

Նարեկ Այվազյան

Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ