Հունիս ամսին Արցախ է մեկնել 3782 արցախցի

Ամենադիտվածներ

Հայտնի է, թե երբվանից կվերագործարկվի հանրային տրանսպորտը

Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներով 2021թ. հունիս ամսում Արցախ են մեկնել 3782 արցախցիներ, որոնց ուղևորափոխադրման համար տրամադրվել է 86 ավտոբուս։

ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբը հիշեցնում է, որ դեպի Արցախ ուղևորվող երթուղայինները հունիսի 28-ից աշխատում են նոր ռեժիմով։

Անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով:

Վերջին օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին, գրանցվել է համապատասխանաբար 95 և 130 զանգ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ