ԱՒՊԾ
Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականում
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ արդյունքների մասին ԱԻՊԾ-ը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ Ըստ աղբյուրի՝ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` երեկ։
Վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից…
Փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներ չեն անի․ եղանակն անբարենպաստ է
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի…
Այսօր Արցախի մի քանի տարածքներում իրականացվելու են սակրավորական աշխատանքներ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն»: Ավելի…




