Ա սերիա
Այսօր «Նապոլին» կընդունի «Ռոմային»։ Հանդիպումը նախատեսված է Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի շրջանակներում։ Հռոմեական ակումբն արդեն հրապարակել է այս խաղի համար իրենց հայտացուցակը։ Դրանում ընդգրկված է նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին։
Իտալական «Միլանը» կրկին մտադիր է երկարաձգել պայմանագիրը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Իբրայի ներկայից պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Նշենք, որ ֆուտբոլիստն արդեն 39 տարեկան է։ Նա Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի հեղինակ։
La Gazzetta dello Sport-ը հայտնել է, թե ովքեր են Իտալիայի Ա Սերիայի ամենաբարձր վարձատվող ֆուտբոլիստները։ Ըստ տվյալների՝ առաջին հորիզոնականում Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը վաստակում է տարեկան 31 միլիոն եվրո։ Ամենաշատը վարձատրվողների ցանկում են նաև Մաթիաս Դե Լիգտը, Էդին Ջեկոն, Ռոմելու Լուկակուն և այլն։ Հայազգի Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» 4-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն…
«Ռեալի» պաշտպան Մարսելոյի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է կարիերա շարունակել Ա Սերիայում: Թուրինյան ակումբը երկար ժամանակ հետևում էր խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկանում ենք le10sport.com-ից:
Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինան խոսել է Ա Սերիայի նոր ձևաչափի մասին։ «Ես աշխատում եմ Ա սերիայի նոր ձևաչափի վրա: Առաջնությունն անցկացվելու է երեք փուլով՝ «Ութի եզրափակիչ» ձևաչափով: Մենք չենք կարող ավելի արմատական փոփոխություններ կատարել: Կա մտավախություն, որ փլեյ-օֆֆը կպատժի նրանց, ովքեր սովորաբար հաղթում են: Բայց եթե մեզ հաջողվի նոր առաջնություն կազմակերպել, ապա դա…
Միլանի «Ինտերը» խնդրանքով է հանդես եկել․ ակումբը խնդրել է հետաձգել Ա Սերիայի մեկնարկը մեկ շաբաթով։ Խնդիրն այն է, որ իտալական ակումբը 2019/2020 մրցաշրջանն ավարտել է վերջիններից, քանի որ հասել էր մինչև Եվրոպա Լիգայի եզրափակիչ դրա շրջանակներում կայացած խաղը եղել է օրերս։ Հիշեցնենք, որ Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 19-ին։ Հետաձգելու խնդրանքով «Ինտերը»…
Diario SPORT-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը վարակվել է կորոնավիրուսով։ Պյանիչը կատալոնական ակումբ է տեղափոխվել հունիսին։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել էր 60 մլն եվրո: 2019/20 մրցաշրջանի ընթացքում Ա սերիայում անցկացրած 29 խաղում Պյանիչը խփել է 3 գոլ ու դարձել 9 գոլային փոխանցման հեղինակ: #FCB 🔵🔴 ⚠️ ÚLTIMA HORA: Pjanic, positivo por Covid19 ➕ Info en breve…
Իտալական «Ֆիորենտինան» ներկայացրել է 2020/2021 թվականների մրցաշրջանի համար նախատեսված տնային և արտագնա խաղերի մարզաշապիկները։ Դրանցից առաջինն ու հիմնականում մանուշակագույն գունավորում, իսկ երկրորդը՝ սպիտակ գունավորում։ Նոր մարզաշապիկների վերաբերյալ տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել ակումբը Twitter-ի իր պաշտոնական էջում։ Մարզաշապիկների արտադրողը Kappa Sport-ն է։ 🔥 | ECCOLA!⁰Quanti 💜 per i nostri ragazzi con la nostra nuova maglia…
Transfermarketweb.com-ի հաղորդմամբ՝ «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին հնարավոր է կարիերան շարունկի Ա սերիայում։ Կիսապաշտպանով հետաքրքված է «Ռոման»: Ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո: Մինչ այս հայտնի էր, որ Գենդուզին հնարավոր է տեղափոխվի «Վիլյառեալ»:
Լրագրող Նիկոլո Սիրան Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Լրագրողը նշել է, որ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: «Մանչեսթեր Սիթին» արդեն անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ պայմանագիրը նախատեսված է լինիելու 5 տարով՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով: Կուլիբալիի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 70 մլն եվրո…
Ա Սերիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ Դիբալան առաջնության ընթացքում մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Մամուլի ծառայությունը նաև նշել է, թե ոքեր են մրցաշարի առանձին դիրքերում լավագույն խաղացողները։ Դարպասապահ՝ Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս») Պաշտպան՝ Ստեֆան դե Վրեյ («Ինտեր») Կիսապաշտպան՝…
Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում է France Football-ը։ Նշվում է, որ Ռոնալդուն ուրախ չէ թուրինյան ակումբոււմ իր կարգավիճակից, և միևնույն ժամանակ ցանկանում է հանդես գալ Կիլիան Մբապեի ու Նեյմարի կողքին։
Հայտնի, թե երբ է մեկնարկելու իտալական Ա Սերիայի 2020/2021 մրցաշրջանը։ Football Italia-ի հաղորդմամբ՝ 20/21 մրցաշրջանի մեկնարկը տրվելու է այս տարվա սեպտեմբերի 19-ին ու ավարտվելու է 2021 թվականի սեպտեմբերի մայիսի 23-ին։ Իսկ ինչ վերաբերվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին, ապա, ըստ աղբյուրի, այն կսկսվի հունվարի 3-ին՝ անմիջապես Սուրբծննդյան տոներից հետո։
«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն Անգլիայի Գավաթի՝ «Արսենալի» դեմ եզրափակչի ընթացքում ստացած վնասվածքից հետո (1-2) ուսի վիրահատության էր ենթարկվել։ Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել խաղի 101-րդ րոպեին։ Պեդրոյին դաշտից հեռացրել էին պատգարակով։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պեդրոն բաց է թողնելու Ա Սերիայի նոր մրցաշրջանը, որը սկսվելու է սեպտեմբերի 19-ին։ 33-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պետք է մոտ 6 շաբաթ։ Մինչ այս Պեդրոն…
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Կիսապաշտպանը հայտնել է, որ սկսել է նախապատրաստվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» հետ հանդիպմանը: Մխիթարյանը մարզումից լուսանկարներ է հրապարակել։ «Հիմա, երբ ավարտեցինք Ա Սերիայի մրցաշրջանը, եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3266880376705976