Բահամյան կղզիներ
Իսպանացի դատախազները մերժել են Խուլիո Իգլեսիասի դեմ սեռական բռնության գործը
Իսպանացի դատախազները մերժել են «Գրեմմի» մրցանակակիր երգիչ Խուլիո Իգլեսիասի դեմ սեռական բռնության և մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ բողոքը՝ վկայակոչելով իրավազորության բացակայությունը։ Երկու նախկին տնային աշխատողների կողմից ներկայացված մեղադրանքները վերաբերում էին Դոմինիկյան Հանրապետությունում և Բահամյան կղզիներում տեղի ունեցած դեպքերին։
Porter Airlines-ը նոր ուղիղ չվերթներով ընդլայնում է Կանադայի կապը Նասաուի հետ
Porter Airlines-ը սկսում է ուղիղ չվերթներ Տորոնտոյից, Օտտավայից և Մոնրեալից դեպի Նասաու, Բահամյան կղզիներ՝ ընդլայնելով զբոսաշրջային հնարավորությունները ինչպես կանադացիների, այնպես էլ Նասաուի տնտեսության համար։ Այս նախաձեռնությունը կբերի ավելի հարմարավետ ուղևորություն և կաջակցի տեղական բիզնեսներին։
Porter ավիաընկերությունը մեկնարկում է դեպի Բահամյան կղզիներ՝ նոր մակարդակ տնտեսակարգի համար
Porter ավիաընկերությունը նշում է իր առաջին ուղիղ չվերթը դեպի Բահամյան կղզիներ՝ կարևոր քայլ կատարելով տնտեսակարգի օդային ճանապարհորդության մեջ և ամրապնդելով կապերը Կանադայի ու Կարիբյան տարածաշրջանի միջև։
Disney Cruise 2025. Հեքիաթային նավարկություն՝ մեծահասակների, անվտանգային խնդիրների ու համայնքային աջակցման մասին
Disney Cruise Line-ի 2025 թ.-ի նորաշրջանը ընդգծում է ընկերության նոր մոտեցումը՝ մեծահասակների համար նախատեսված հարմարություններով, անվտանգության տեխնոլոգիայի բարելավմամբ և Բահամյան համայնքների նկատմամբ աջակցության խորացմամբ։ Այս հոդվածում անդրադարձ է կատարվում ընկերության նավարկությունների նոր, բազմաշերտ իրականությանը։
«Մելիսա» փոթորիկը մոտենում է Կուբային և Բահամային՝ հարվածից հետո Ջամայկայում
«Մելիսա» փոթորիկը, Ջամայկայում պատմական հարվածից հետո, այժմ մոտենում է Կուբային և Բահամային՝ տարածաշրջանում առաջացնելով լուրջ մտահոգություններ ու զգուշացում:
Մահացել է Շոն Քոներին
90 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել անվանի դերասան, առաջին Ջեյմս Բոնդ՝ Շոն Քոներին։ Շոտլանդացին մահացել է հոկտեմբերի 31-ին՝ Բահամյան Կզղիներում գտնվող իր առանձնատանը։ Քոներիի որդին՝ Ջեյսոնը, պատմել է, որ հայրը խաղաղությամբ իր մահկանացուն կնքել է քնած ժամանակ այն բանից հետո, երբ նա երկար ժամանակ է արդեն ինչ հիվանդ էր։ «Տխուր օր է բոլոր նրանց…
«Դորիան» փոթորկի հետևանքով 1300 անհետ կորած կա
Բահամյան կղզիների բնակիչները փնտրում են հարազատներին և մերձավորներին, որոնք անհետ կորել են «Դորիան» ավերիչ փոթորկից հետո։ 1300 անհետ կորածների մասին հայտարարությունները հիմնականում հրապարակվում են սոցցանցերում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, համաձայն կառավարության պաշտոնական տվյալների՝ տարերքի զոհ է դարձել 50 մարդ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհվածների ցանկը նախնական է։…
Դորիան փոթորկից զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 3 տասնյակի
«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 30-ի։ Այնուամենայնիվ, տեղի իշխանությունները համոզված են, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Այս մասին հայտնել է Բահամների վարչապետ Հյուբերտ Միննիսը։ Նա հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Տեղական ավիաընկերություններն էլ որոշ դեպքերում տրամադրում են անվճար տոմսեր՝ տուժածների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել է ԱՄՆ-ից ժամանած…
ՄԱԿ-ը գումար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժածներին օգնելու համար
«Դորիան» մրրիկից տուժած Բահամյան կզիները 1 մլն դոլար կստանան ՄԱԿ-ի հատուկ արտակարգ ֆոնդից։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Բահամյան կղզիների ղեկավարության հետ հեռախոսային զրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը։ «Իմ տնօրինության տակ գտնվող արտակարգ ֆոնդից ես անմիջապես 1 մլն դոլար եմ հատկացրել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո…
Դորիան փոթորկի շարժը Բահամյան կղզիներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես հայտնել էինք օգոստոսի 30-ին «Դորիան» փոթորիկը հասել է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիային: Սպասվում է, որ այն ամենահզորը կդառնա վերջին տասնամյակի ընթացքում: Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում տարհանում են հայտարարել, որն ընդհանուր առմամբ կվերաբերի 1,4 մլն մարդու:
Ֆլորիդային սպառնացող փոթորիկը ուժեղացել է մինչև 4-րդ կարգի
Հզոր փոթորիկը, որը սպառնում է Ֆլորիդային, նաև Բահամյան կղզիներին ուժեղացել է՝ հասնելով 4-րդ կարգի: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը: Ակնկալվում է, որ «Դորիան» փոթորիկն ավելի կուժեղանա, քանի որ կանցնի հյուսիս-արևմտյան Բահամյան կղզիներ: Բահամյան կղզիներից եկող հաղորդագրությունների համաձայն՝ զբոսաշրջիկները փորձում են հեռանալ՝ նախքան միջազգային օդանավակայանի փակումը: Ֆլորիդայում հայտարարվել է…
NASA-ն հրապարակել է «դրախտի» լուսանկարները տիեզերքից
Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունը (NASA) Instagram-ի իր էջում հրապարակել է Բահամյան կղզիների լուսանկարների մի շարք: «Բահամյան կղզիներ. վառ գույները նրանց դարձնում են տիեզերագնացների համար Երկրի ամենահայտնի վայրերից մեկը», – գրել են գործակալության ներկայացուցիչները: Տեղեկացվում է, որ Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետ Լուկա Պարմիտանոն լուսանկարել է «դրախտային կղզիները»:
Բահամյան կղզիներից մեկը վաճառվում է
Բահամյան կղզիներից մեկը, որը հայտնի է դարձել Fyre Festival-ի շնորհիվ, վաճառվում է 11,8 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է CNBC-ն: Փառատոնը տեղի է ունեցել 2017 թվականին: Այն կազմակերպել էին ռեփեր Ջա Ռուլն ու գործարար Բիլլի Մքֆարլանդը: Saddle Back Cay մասնավոր կղզին օգտագործվում է փառատոնի գովազդային հոլովակի համար, որում սուպերմոդելներ են մասնակցել, որոնց մեջ են եղել…
Բահամյան կղզիների մերձակայքում ներգաղթյալներ են խեղդվել
Բահամյան կղզիների մերձակայքում խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող նավ, հաղորդում է France-Presse-ը: Նավը ուղևորվում էր Հայիթիից: Պատահարի հետևանքով խեղդվել է 28 մարդ: Բահամյան կղզիների իրավապահների տվյալների համաձայն՝ խոսքը վերաբերում է ամերիկյան նավին, որը օգտագործվում էր ներգաղթյալներին անօրինական ճանապարհով տեղափոխելու համար: Ընդհանուր առմամբ` հաջողվել է փրկել 17 մարդու:













