fbpx
Էկո

«Դորիան» փոթորկի հետևանքով 1300 անհետ կորած կա

Բահամյան կղզիների բնակիչները փնտրում են հարազատներին և մերձավորներին, որոնք անհետ կորել են «Դորիան» ավերիչ փոթորկից հետո։ 1300 անհետ կորածների մասին հայտարարությունները հիմնականում հրապարակվում են սոցցանցերում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, համաձայն կառավարության պաշտոնական տվյալների՝ տարերքի զոհ է դարձել 50 մարդ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհվածների ցանկը նախնական է։

Բացի դրանից՝ իշխանությունները կարծում են, որ անհետ կորածներից շատերը կարող են թաքնվել թաքստոցներում՝ հնարավորություն չունենալով կապվել մերձավորների հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «Դորիան» փոթորիկը հարվածեց Բահամյան կղզիներին, այն վտանգավորության ամենաբարձր՝ հինգերորդ կարգի էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ