Բաշար ալ Ասադ
Սիրիական բախումներում ավելի քան 600 զոհ. Կարմիր խաչը «անվտանգ մուտք» է պահանջում բուժաշխատողների համար
Սիրիայում բախումների հետևանքով ավելի քան 600 մարդ է զոհվել, հիմնականում ալավի փոքրամասնության խաղաղ բնակիչներ։ Կարմիր խաչը կոչ է անում ապահովել անվտանգ մուտք դեպքի վայր բուժօգնություն ցուցաբերելու համար։
Սիրիայում հայտնաբերվել են հազարավոր մարմիններ զանգվածային գերեզմաններում (ՆԿԱՐՆԵՐ)
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 40 կիլոմետր հյուսիս գտնվող ալ-Քուտայֆա շրջանում հայտնաբերված զանգվածային գերեզմաններից մեկում առնվազն 100,000 զոհերի մարմիններ են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Սիրիական արտակարգ իրավիճակների աշխատանքային խմբի ղեկավար Մոազ Մուսթաֆան՝ հիմնվելով տարիների ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների վրա։ Մուսթաֆայի տվյալներով՝ սա հինգ զանգվածային գերեզմաններից մեկն է, որոնք նա բացահայտել է վերջին տարիներին։ Նրա կարծիքով, հայտնաբերված…
Սիրիայի նախագահը Մոսկվա կժամանի մարտի կեսերին
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պաշտոնական այցով Մոսկվա կժամանի մարտի կեսերին։ Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ ՌԴ ղեկավարի վարչակազմին մոտ կանգնած զրուցակիցը նշել է, որ Բաշար ալ-Ասադին կարող է ընդունել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պարբերականը նշում է, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի պատասխանել հրապարակման համապատասխան խնդրանքին։ Փորձագետների կարծիքով օրակարգում…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը: Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր…
Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու․ Բաշար ալ Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները: Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ…
ՌԴ-ն սխալվում է՝ հայտարարելով, թե չի կարողանում վերահսկել Ասադին․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները սխալվում են, երբ հայտարարում են, թե չեն կարողանում ամբողջովին վերահսկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ «Վերջին օրերին Իդլիբում լարվածություն տեղի ունեցավ։ Սիրիայի կառավարական ռեժիմի հարձակման հետևանքով 8 զոհ ունեցանք։ Ռեժիմի սառնասրտությունը և հարձակումներն աճում են։ Դա կանխելու համար Ռուսաստանի հետ ջանքեր…
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդիպել է Ասադի հետ
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ: Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայերի համար հատուկ դպրոցի հովանավորման հարցը: «Նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի համար հատուկ դպրոցի…
Թուրքիայի նախագահը գող է․ Բաշար ալ Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Իդլիբի շրջակայքում գտնվող կառավարական ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչերի հետ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ելույթի ժամանակ Սիրիայի նախագահը խստորեն դատապարտել է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը իր պետության տարածք և նշել, որ բոլոր հողերը, որոնք այժմ չեն վերահսկվում կառավարական ուժերի կողմից, ետ են վերցվելու։ Սահմանվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն․…
Բաշար ալ Ասադը Դամասկոսում ընդունել է Արամ Ա-ին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։ Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է ուղղել սիրիահայերին,…
Արամ Ա․ կաթողիկոսն այսօր կհանդիպի Սիրիայի նախագահի հետ
Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի հաղորդմամբ` Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս: Այնտեղ նրան դիմավորել են Բերիո հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա, Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը: Նշվում է, որ այսօր վեհափառը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: «Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև…
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:…
Ասադը Զարիֆին հրավիրել է այցելել Սիրիա
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆին հրավիրել է այցելել Սիրիա: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը՝ Զարիֆը հրավերը ստացել է չորեքշաբթի Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: Զրույցի ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ և քննարկել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր,…
Սուդանի նախագահն այցելել է Դամասկոս
Սուդանի նախագահ Օմար Բաշիրը երեկ այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Ըստ Aztagdaily-ի` նա հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Սուդանի նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան հնարավորինս շուտ կվերստանձնի տարածաշրջանում իր դերակատարությունը: Բաշիրը վերահաստատել է, որ Սուդանը կանգնած է Սիրիայի…