fbpx
Աշխարհ
21:00 05/02/2020

ՌԴ-ն սխալվում է՝ հայտարարելով, թե չի կարողանում վերահսկել Ասադին․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները սխալվում են, երբ հայտարարում են, թե չեն կարողանում ամբողջովին վերահսկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

«Վերջին օրերին Իդլիբում լարվածություն տեղի ունեցավ։ Սիրիայի կառավարական ռեժիմի հարձակման հետևանքով 8 զոհ ունեցանք։ Ռեժիմի սառնասրտությունը և հարձակումներն աճում են։ Դա կանխելու համար Ռուսաստանի հետ ջանքեր ենք գործադրում։ Ռուսաստանի վրա դրված է կարևոր պարտականություն»,-ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Չավուշօղլուն միաժամանակ նաև զգուշացրել է, որ Թուրքիայի բանակը կշարունակի պատասխանել Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին, եթե նման դեպքեր նորից կրկնվեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ