Սուդանի նախագահ Օմար Բաշիրը երեկ այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:
Ըստ Aztagdaily-ի` նա հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Սուդանի նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան հնարավորինս շուտ կվերստանձնի տարածաշրջանում իր դերակատարությունը:
Բաշիրը վերահաստատել է, որ Սուդանը կանգնած է Սիրիայի և նրա անվտանգության կողքին և պատրաստ է Սիրիայի տարածքային ամբողջականության համար տրամադրել հարկ եղած աջակցությունը:
Բաշար ալ Ասադն իր հերթին ընդգծել է, որ արաբական մի շարք երկրների` Արևմուտքին ապավինելը որևէ բարիք չի բերելու նրանց ժողովուրդներին:
