բդխ անդամ

  • ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին PastInfo-ին ասել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Բեքմեզյանը նշել է, որ քրգործի հարուցման մասին գրություն են ստացել Գլխավոր դատախազությունից։ Ինչ վերաբերվում է Վարդազարյանի անձեռնմխելիությանը, ապա այս մասով Դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի՝ անհրաժեշտ չէ ԲԴԽ համաձայնությունը՝ գործ հարուցելու համար,…

    ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել․ նրա պարտականությունները կկատարի Ջհանգիրյանը
  • Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է մի նախագիծ, որով Վճռաբեկ դատարան դիմած բողոքների քննության ժամկետը սահմանափակել՝ երեքից հասցնելով մեկ ամսի: Այս նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստանը»: Հեղինակները նշել են, որ սա նախնական կալանքի տակ գտնվող անձանց իրավունքներից է բխում, սակայն իշխանական պատգամավորները, ինչպես նաև ներկա գործադիր ու դատական մարմինների ներկայացուցիչները հակառակ…

    ԼՀԿ-ն առաջարկում է սահմանափակել Վճռաբեկ դատարան դիմած բողոքների քննության ժամկետը
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն, որի լիազորությունները կասեցված են, դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել կայքերից մեկում հրապարակված, զրպարտություն համարվող տեղեկությունը: Հայցի պատճառը դարձած հարցազրույցում Մելիքջանյանը մասնավորապես հետևյալ հայտարարություն էր արել. «Առանց փաստական հանգամանքներին…

    Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամի դեմ
  • ԲԴԽ անդամի պաշտոնից վերջերս հրաժարական տված` քրեական գործեր քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։ Այս մասին հայտնում է news.am-ը։ Լրատվականի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հենց այս դատավորի թեկնածությունն է առաջարկել Հանրապետության նախագահին, որն էլ ընդունել է Բեկթշյանին նշանակելու հրամանագիր։ Վերաքննիչ քրեական դատարանում կայացած միջոցառման ժամանակ՝ այսօր՝…

    Հրաժարական տված ԲԴԽ անդամը նշանակվել է Վերաքննիչի դատավոր
  • Դատավորների ընդհանուր ժողովը հուլիսի 11-ին ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։ Քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։ Ավելի վաղ՝ ժողովի նիստում, ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով ԲԴԽ անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։

    Հայտնի են ԲԴԽ անդամ ընտրված դատավորները
  • Հուլիսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից 9 ամիս առաջ հրաժարական տված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում երդվեց որպես ԲԴԽ անդամ: Դատական օրենսգրքի համաձայն՝ երդումից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը: Ավելի վաղ Նախշուն Տավարացյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքն ընտրված է օրենքի ուժով և պատրաստ է երդում…

    Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը երդվեց որպես ԲԴԽ անդամ
  • 11 դատավոր համաձայնել է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, այս մասին «Ազատությանը» հայտնեց ԲԴԽ խոսնակ Արամ Խաչատրյանը։ Այդ դատավորներն են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայան, Սիմիզար Հովսեփյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի…

    11 դատավոր համաձայնել է դառնալ ԲԴԽ անդամ
  • Խորհրդարանն այսօր ավարտեց ԲԴԽ անդամի ընտրությունը: «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Աննա Մարգարյանը քվեարկության արդյունքում չընտրվեց ԲԴԽ անդամ: 132 պատգամավորից 85-ն է մասնակցել ընտրությանը. 66 պատգամավոր կողմ  է քվեարկել, 19-ը՝ դեմ:

  • «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես…

    «Իմ քայլը» ԲԴԽ անդամի նոր թեկնածու է առաջադրել
  • ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ կասկած չունի, որ հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին. «Մի այլ կերպ շնորհակալ եմ Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Ահավոր շատ ուզում եմ, որ ամեն ինչ Ձեր ուզածին և սպասածին համապատասխան լինի։ Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք…

    Հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին. Բեքմեզյան
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հունիսի 21-ի երրորդ նիստում»,-ասված է հայտարարության մեջ:

    «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին
  • Հունիսի 20-ին Ազգային ժողովում հրապարակվեցին ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության արդյունքները: Կողմ է քվեարկել 107 պատգամավոր, դեմ՝ 4: Արդյունքում՝ Գրիգոր Բեքմեզյանն ընտրվել է ԲԴԽ անդամ: Դատական օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ անդամը ԱԺ-ի կողմից ընտրվելուց անմիջապես հետո նիստում հանդիսավոր պայմաններով երդվում է, որից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը: «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ…

    Գրիգոր Բեքմեզյանը ընտրվել է ԲԴԽ անդամ
  • Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնից»,- տեղեկացնում են ԲԴԽ-ից: https://www.facebook.com/439137872934527/photos/a.565271690321144/1193212370860403/?type=3&theater

    ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
  • Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲԴԽ նախկին անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականին: «Կարճ ասեմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը ցավով ընդունեցի, բայց և վստահ եմ, որ իր նման ուժեղ, օժված ու կայացած անհատը որևէ խնդիր իր զբաղվածության հարցում (և ոչ միայն) չի ունենա: Նա կարողանում էր իր…

    ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը ցավով ընդունեցի. Գևորգ Դանիելյան
  • «Հրաժարական ներկայացրեց ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը։ https://www.facebook.com/arpid/posts/2361364890590756

    ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է ներկայացրել