fbpx
Իրավական

ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել․ նրա պարտականությունները կկատարի Ջհանգիրյանը

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին PastInfo-ին ասել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Բեքմեզյանը նշել է, որ քրգործի հարուցման մասին գրություն են ստացել Գլխավոր դատախազությունից։

Ինչ վերաբերվում է Վարդազարյանի անձեռնմխելիությանը, ապա այս մասով Դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի՝ անհրաժեշտ չէ ԲԴԽ համաձայնությունը՝ գործ հարուցելու համար, պարզաբանել է Բեքմեզյանը։

ԲԴԽ անդամն ասել է նաև, որ քրգործի հարուցման նյութերին ցանոթանալուց հետո միայն կարող է ասել՝ խնդրահարույց է հարուցված գործը, թե՝ ոչ։

Բեքմեզյանը նշել է նաև, որ ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործի հարուցման դեպքում՝ վերջինի լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են՝ մինչև քրգործը վերջնական լուծվի, իսկ այդ ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է ԲԴԽ տարիքով ավագ անդամը, ով այս պարագայում Գագիկ Ջհանգիրյանն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ