Բեյրութ
Գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն
Ազատ է արձակվել գերեվարված Մարալ Նաջարյանը։ Այս տվյալը հաստատել են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։ Նշենք, որ Նաջարյանը վերադարձել է Բեյրութում գտնվող իր տուն։
Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին
Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա:…
Բեյրութի պայթյունի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետի և 3 նախարարների դեմ
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով քննիչը պաշտոնաթող վարչապետ Հասան Դիաբին և երեք նախկին նախարարներին մեղադրել է անփութության մեջ: Նշվում է, որ նրանք առաջին քաղաքական գործիչներն են, ում դեմ մեղադրանք է առաջադրվել ավերիչ պայթյունի գործով, որի հետևանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել: Մեղադրանքը պայմանավորված է նրանով, որ այս պաշտոնյաները մինչև պայթյունը մի…
Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիբանանի Զարթոնք օրաթերթի խմբագրին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին: Երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով:…
Ավիաընկերությունները կվերսկսեն կանոնավոր չվերթերը․ Զվարթնոց օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայանը Facebook-ի էջում հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին: Air France -ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: Austrian Airlines -ը Վիեննա-Երևան-Վիեննա…
Մակրոնը կոչով դիմել է Լիբանանի քաղաքական ուժերին
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։ Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ ցանկացել է օգնել այն հակասությունների հաղթահարմանը, որոնք առկա են մերձավորարևելյան այդ երկրի նոր կառավարության ձևավորման ճանապարհին։ Մինչ այս Ֆրանսիան Լիբանանում ծագած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ էր մշակել, որով այդ երկրի առաջատար քաղաքական ուժերը…
Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին
Արամ Ա Հայրապետի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ այսօր Վեհափառն ընդունել է Հայկակ Արշամյանին և նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայ համայնքի վիճակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին։ Անդրադարձ է եղել Հայաստանի օժանդակությանը Լիբանանի ժողովրդին եւ մասնավորապես հայ համայնքին։ Վեհափառ Հայրապետն…
Բեյրութում փլատակների տակ կյանքի նշաններ չեն հայտնաբերվել
Որոշ ժամանակ առաջ Բեյրութում սենսորները կյանքի նշաններ էին (սրտի զարկեր, շնչառություն) ֆիքսել փլատակների տակ, որից հետո այնտեղ սկսվել էին որոնողական աշխատանքներ։ Դրանց մասնակցում էին շուրջ 50 փրկարարներ ու կամավորներ, ինչպես նաև Չիլիից Լիբանան ժամանած մասնագետների թիմը։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ փլատակների տակ որոնողական աշխատանքները դրական արդյունքի չեն հանգեցրել և կյանքի նշաններ չեն հայտնաբերվել։ Որոնումները շարունակվել…
Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս պայթյունավտանգ նյութեր կան
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս կան պայթյունավտանգ նյութեր։ Ծովային նավահանգստի տնօրեն Բասեմ Քեյսին հայտնել է, որ մաքսային ծառայությանը դրանք Լիբանանի մայրաքաղաքից հանելու հայտ է ուղարկվել։ «Մինչ այժմ նավահանգստում պայթյունավտանգ նյութեր են մնում: Մենք նամակ ենք ուղարկել իրավասու մարմիններին և պահանջել ենք մաքսային ծառայությունից դրանք դուրս բերել», – Քեյսիի խոսքերն է մեջբերում «Էլ…
Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա չվերթների ցանկը
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի էջում գրառում է կատարել և ներկայացրել առաջիկա չվերթների ցանկը։ «Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչեւ ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:40, մեկնում 03:30): Ս. թ. սեպտեմբերի 3-ին…
Մայրաքաղաքը լիբանանահայ քույրերին և եղբայրներին սպասում է գրկաբաց
Մայրաքաղաքը լիբանանահայ քույրերին և եղբայրներին սպասում է գրկաբաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Ավագանու որոշման նախագծի համաձայն, Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից»։ https://www.facebook.com/zara.batoyan/posts/10225610299143967
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է առաջիկա չվերթների մասին
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է առաջիկա չվերթերի մասին: «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. սեպտեմբերի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50): Ս. թ. սեպտեմբերի 2-ին կիրականացվի Գյումրի-Մոսկվա չարտերային…
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացնում է չվերթների նոր ժամանակացույցը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. օգոստոսի 28-ին իրականացվելիք Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. օգոստոսի 29-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:40, ժամանում 20:40): Ս. թ. օգոստոսի 28-ին և 31-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային…
Բեյրութի պայթյունի հետևանքով 15 լիբանանահայ է մահացել
Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով հայազգի զոհերի թիվը հասել է 15-ի: Հայտնի է, որ Լիբանանյան քաղաքի Զահել հիվանդանոցում, 24 օրվա պայքարից հետո, կյանքից հեռացել է Անեթ Խաչիկյանը: Այս մասին տեղեկանում ենք Arevelk.am-ից:
Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է նոր չվերթների ցուցակը
Ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։ «Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10): Ս. թ. օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին և 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը…















