fbpx
Աշխարհ

Բեյրութի պայթյունի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետի և 3 նախարարների դեմ

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով քննիչը պաշտոնաթող վարչապետ Հասան Դիաբին և երեք նախկին նախարարներին մեղադրել է անփութության մեջ:

Նշվում է, որ նրանք առաջին քաղաքական գործիչներն են, ում դեմ մեղադրանք է առաջադրվել ավերիչ պայթյունի գործով, որի հետևանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել:

Մեղադրանքը պայմանավորված է նրանով, որ այս պաշտոնյաները մինչև պայթյունը մի քանի գրավոր ծանուցում են ստացել` նախազգուշացումով չհետաձգել ամոնիումի նիտրատի թափոնների վերացումը:

Հավելենք, որ մեղադրվող այլ պաշտոնյաների թվում են ֆինանսների նախկին նախարար Ալի Հասան Հալիլը, հասարակական աշխատանքների նախարար Յուսեֆ Ֆենիանոսը և տրանսպորտի նախարար Ղազի Զայթերը:

Այս մասին տեղեկանում ենք AFP-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ