Բենզեմա
Բենզեման ցանկանում է հեռանալ Ալ-Իթիհադից
«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման ցանկանում է հեռանալ ակումբից Սաուդյան Արաբիայի առաջնության ցածր մակարդակի պատճառով, հայտնում է Relevo-ն։ Հարձակվողն այժմ ապաքինվում է սրունքի վնասվածքից։ Այս մրցաշրջանում նա 29 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ Իթթիհադը» 51 միավորով 5-րդ տեղում է:
Ես միայնակ չեմ կարող հաղթանակ պարգևել թիմին․ Բենզեմա
«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է այն հարցին, թե ինչու է սաուդյան ակումբում իր ելույթը տարբերվում «Ռեալում» ցուցադրած խաղից։ «Փաստն այն է, որ սա բոլորովին այլ թիմ է՝ այլ անունով: Ես օգնության կարիք ունեմ։ Ինձ պետք է մեկը, ով օգնի ինձ խաղադաշտում: Ես միայնակ չեմ կարող հաղթանակ պարգևել թիմին։ Ինձ այլ ֆուտբոլիստների օգնությունն է…
Սաուդյան Արաբիան իմ երկրորդ տունն է․ Բենզեմա
«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է Սաուդյան Արաբիայում գտնվելու առաջին ամիսների իր հույզերով։ «Ես շատ ուրախ եմ, որ Սաուդյան Արաբիայում եմ այս մեծ մարդկանց շարքերում, ովքեր սիրում են սպորտը: Ես եկել եմ Սաուդյան Արաբիա ոչ միայն ֆուտբոլ խաղալու, այլև սպորտային հսկայական նախագիծ մշակելու համար։ Սկզբում ես զարմացա «Ալ Իթիհադի» երկրպագուների այդքան սիրուց և ջերմ…
Բենզեման երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ
Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբն ակտիվացրել է պայմանագիրը մինչեւ 2024 թվականը երկարաձգելու տարբերակը։ Մադրիդի «Ռեալն» օգտվեց չգրված կանոնից, ըստ որի «Ոսկե գնդակը» հաղթած խաղացողի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվում է։ Ֆրանսիացին հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանն իր վերջինն է լինելու Մադրիդում։ Բրազիլացի հարձակվող Անդրիկը Մադրիդի «Ռեալին»…
Բենզեման կարող է սեփական ակադեմիա բացել Սաուդյան Արաբիայում
Կարիմ Բենզեման կարող է սեփական ակադեմիա բացել Սաուդյան Արաբիայում: Սա այս երկրի ակումբներից մեկի հետ առաջարկվող բազմամիլիոնանոց պայմանագրի պայմաններից մեկն է։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը կարող է դառնալ ազատ գործակալ։ Բայց մադրիդյան ակումբում կա չասված կանոն՝ ավտոմատ կերպով երկարաձգվում է պայմանագիրը «Ոսկե գնդակի» սեփականատիրոջ հետ։ Մինչ կողմերը շարունակում են բանակցությունները, և Բենզեման ցանկանում…
2024 թվականին Ռեալը պատրաստվում է գնել Մբապեին կամ Հոլանդին
Մադրիդի «Ռեալը» կարող է հարձակվողին ձեռք բերել ամռանը՝ Կարիմ Բենզեմայի համար վատ մրցաշրջանի պատճառով: Մադրիդյան ակումբը Լա լիգայի 26-րդ տուրում պարտվել է «Բարսելոնային» (1:2): Ֆրանսիացի հարձակվողը երկու հարված է կատարել, 36-ից կատարել 29 ճշգրիտ փոխանցում (83% ճշտություն) և մեկ անգամ հաջողությամբ անցել հարվածի։ Ինչպես հաղորդում է As-ը, Մադրիդի «Ռեալը» մտահոգված է 35-ամյա հարձակվողի այս մրցաշրջանի…
Բենզեման ՉԼ-ում ունի 89 գոլ, Մեսսին՝ 129, Ռոնալդուն՝ 140
Կարիմ Բենզեման փակում է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակի առաջատարների տարբերությունը։ Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ»-«Լիվերպուլ» պատասխան խաղում (1:0) հարձակվողը 78-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։ Սա նրա երրորդ գոլն է մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում. նա նախկինում դուբլի հեղինակ էր դարձել «կարմիրների» դեմ առաջին խաղում, որն ավարտվել էր Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 5-2 հաշվով։ Ընդհանուր առմամբ, Բենզեման…
Բենզեման կրկնեց Ռեալի լեգենդի ցուցանիշը Լա Լիգայում
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացու համար գոլը 228-րդն էր Լա Լիգայում։ Այս ցուցանիշով Կարիմը առաջ անցավ Ալֆրեդո դի Ստեֆանոյից (227) և հավասարվեց Ռաուլին, ում հետ կիսում է առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 5-րդ տեղը։ Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում նրանցից ավելի հաճախ գոլեր խփել են միայն Ուգո Սանչեսը (234),…
Բենզեման կրկնել է Մեսսիի ռեկորդն Իսպանիայի Սուպերգավաթում
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի Սուպերգավաթի 5-րդ անընդմեջ խաղում դարձել է գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է OptaJose-ը: Հիշեցնենք՝ «Ռեալը» Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթել է «Վալենսիային» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Բենզեման 39-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Այդ գոլը ֆրանսիացի հարձակվողի համար դարձել է 5-րդ անընդմեջն Իսպանիայի Սուպերգավաթում: Այս ցուցանիշով նա կրկնել է…
Ռեալը վստահ է, որ Բենզեման ու Մոդրիչը կերկարաձգեն իրենց պայմանագրերը
Կարիմ Բենզեման և Լուկա Մոդրիչը կմնան «Ռեալում», իսկ Տոնի Կրոսը դեռ պետք է կողմնորոշվի ապագայի հարցում: Այս բոլոր խաղացողների պայմանագրերը մադրիդցիների հետ ուժի մեջ են մինչև 2023 թվականի հունիսը։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, Մադրիդի «Ռեալի» ղեկավարները չեն կասկածում, որ Բենզեման ու Մոդրիչը հաջորդ մրցաշրջանում կխաղան ակումբում: Սպասվում է, որ Կարիմի ու Լուկայի հետ բանակցություններում…
Բենզեման փոխեց խաղը. Կուրտուա
Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Վալյադոլիդի» հետ Իսպանիայի առաջնթյան 15-րդ տուրի խաղում (2:0) մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղի մասին։ Հարձակվողն այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ։ «Սա կարևոր հաղթանակ է, և լավ է, որ մենք չզիջեցինք: Երկու ակումբներն էլ լավ խաղացին։ Հենց Կարիմը փրկեց խաղը, նա ռիթմ բերեց դրան։ Նրա վստահությունն…
Դեշամն ու Բենզեման լարված հարաբերությունների մեջ են
Կարիմ Բենզեման լարված հարաբերությունների մեջ է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի և ֆրանսիացի որոշ ֆուտբոլիստների հետ: Ինչպես նշում է L’Équipe-ը, հարձակվողն ու մարզիչը երբեք լավ հարաբերությունների մեջ չեն եղել։ Բացի այդ, Դեշամը վիրավորվել է, որ Բենզեման շնորհակալություն չի հայտնել իրեն «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։ Նշվում է, որ Բենզեման մոտ է Ֆրանսիայի հավաքականի որոշ խաղացողների…
Բենզեման կարող է ներկա գտնվել ԱԱ 2022-ի եզրափակչին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ներկա գտնվել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։ Դեկտեմբերի 18-ին Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։ Ինչպես գրում է As-ը, մադրիդյան ակումբը թույլ է տվել հարձակվողին ցանկության դեպքում մեկնել Կատար։ Որոշումը կախված է հենց Բենզեմայից, «Ռեալը» նրան չի խանգարի։ Եթե Ֆրանսիան հաղթի, ապա Կարիմը թիմի մնացած անդամների հետ միասին մեդալ…
Բենզեման 44 տարվա ընթացքում առաջին «Ոսկե գնդակի» դափնեկիրն է, ով բաց է թողել աշխարհի առաջնությունը
Կարիմ Բենզեման 1978 թվականից ի վեր «Ոսկե գնդակի» առաջին դափնեկիրն է, ով չի խաղացել աշխարհի առաջնությունում։ 1977 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալան Սիմոնսենը նվաճեց մրցանակը, սակայն Դանիայի հավաքականը չհասավ 1978 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար։ Այսօր հայտնի դարձավ, որ Բենզեման բաց կթողնի 2022 թվականի աշխարհի առաջնությունը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվողի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի պատռվածք։…
Բենզեման բաց կթողնի ԱԱ-ն
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է, որ ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը։ Ավելի վաղ Բենզեման ժամանակից շուտ լքել էր մարզումը։ Նա գնացել էր հետազոտության Դոհայի հիվանդանոցում, որը, ցավոք, հաստատել է ազդրի վնասվածք, որը կպահանջի երեք շաբաթ վերականգնողական շրջան: «Ես շատ տխուր եմ…