«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման ցանկանում է հեռանալ ակումբից Սաուդյան Արաբիայի առաջնության ցածր մակարդակի պատճառով, հայտնում է Relevo-ն։
Հարձակվողն այժմ ապաքինվում է սրունքի վնասվածքից։ Այս մրցաշրջանում նա 29 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ Իթթիհադը» 51 միավորով 5-րդ տեղում է: