Սպորտ

Բենզեման կրկնել է Մեսսիի ռեկորդն Իսպանիայի Սուպերգավաթում

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի Սուպերգավաթի 5-րդ անընդմեջ խաղում դարձել է գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է OptaJose-ը:

Հիշեցնենք՝ «Ռեալը» Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթել է «Վալենսիային» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

Բենզեման 39-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Այդ գոլը ֆրանսիացի հարձակվողի համար դարձել է 5-րդ անընդմեջն Իսպանիայի Սուպերգավաթում: Այս ցուցանիշով նա կրկնել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը Իսպանիայի Սուպերգավաթում (8 գոլ 5 խաղում):

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Ռեալը» կխաղա «Բարսելոնա»-«Բետիս» զույգի հաղթողի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ