բեռնատար
Ուկրաինացիներ տեղափոխող ավտոբուսը Նոր Մոսկվայում բեռնատարի է բախվել
Ուկրաինացիներ տեղափոխող ավտոբուսը Նոր Մոսկվայում բեռնատարի է բախվել, հայտնում է РИА Новости-ն հղում անելով արտակարգ իրավիճակներին: Նշվում է, որ կա առնվազն երկու տուժած: Նրանց առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան: Վթարի մանրամասները պարզվում են:
Վոլգոգրադի շրջանում ավտովթարի հետևանքով 5 մարդ է մահացել
Վոլգոգրադի շրջանում թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով 5 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային ՆԳՆ վարչությանը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Վոլգոգրադ-Մոսկվա ավտոճանապարհի 765-րդ կիլոմետրին: Բախման պատճառները պարզվում են:
Նյու Յորքում գնացքը մխրճվել է բեռնատարի մեջ. կան զոհեր
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում գնացքը մխրճվել է բեռնատարի մեջ, որից հետո դուրս եկել ռելսերից: Մի քանի վագոններ բռնկվել են: Երկաթուղային վթարը 3 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Breaking911-ը: Դեպքը տեղի է ունեցել Լոնգ Այլենդում: Երկաթուղու այդ հատվածում հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է: Վթարի պատճառները պարզվում են: https://www.facebook.com/News12LI/videos/810467852641285/
Բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով Չինաստանում զոհվել է 20 մարդ
Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում ածխի հանքի բեռնատարներից մեկի հետ ավտովթարի հետևանքով զոհվել է 20, տուժել ավելի քան 30 մարդ։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին ասվում է տեղի ադմինիստրացիայի հայտարարության մեջ: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրն առավոտյան, երբ բեռնատարն աշխատակիցներին տեղափոխելիս է եղել Շիլին-Գոլի տարածք: ՃՏՊ-ի հետևանքով տեղում զոհվել է…
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 24 մարդ է զոհվել
Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում, ինչի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել՝ 12 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում: Միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսում այդ ժամանակ եղել է 45 ուղևոր: Համաձայն իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է թանձր մառախուղը: Կատարվում է հետաքննություն:
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանիքի մասնակցող մարդկանց խմբի մեջ, մահացել է 13 մարդ
Առնվազն 13 մարդ է մահացել, ևս 15-ը վնասվածքներ ստացել Հնդկաստանի Ռաջասթհան նահանգում, երբ բեռնատարը մխրճվել է հարսանեկան խնջույքին մասնակցող խմբի մեջ, հայտնում է NDTV-ն: Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Ամբավալի գյուղում: Ավանդույթի համաձայն՝ հարսանիքին մասնակցող մարդկանց խումբը շարժվում էր մայրուղու երկայնքով ճամփեզրով, երբ բեռնատարը մարդկանց վրաերթի է ենթարկել: Տուժածներին, որոնց թվում է նաև…
ՃՏՊ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Մարուլիտիո Գրիդելինի, ծնված 1963 թ.) դուրս…







