բերման ենթարկվածներ

  • 2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է…

    ՄԻՊ–ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
  • Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունը։ «Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից «Մերսեդեսով» հանդերձ նրանք բերման են ենթարկել 30 և 33 տարեկան երկու տղամարդու: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվել են։ Հայտնաբերվել են…

    Բերման ենթարկվածների մոտ կոկային, մեթամֆետամին, հերոյին է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Ռիա Նովոստին, հղում անելով Մինսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին, հայտնում է, որ Մինսկում չարտոնված ցույցի մասնակիցներ են բերման ենթարկվել: Նախապես հայտարարվել էր, որ չարտոնված ցույցերի մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության: «Ներկայում մի քանի մարդ է բերման ենթարկվել չարտոնված ցույցերին մասնակցելու համար: Ոչ իրավաչափ բոլոր գործողությունները կանխվելու են»,- ասել է Մինսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը: Գործադուլներն ու ցույցերը…

    Մինսկում ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել
  • Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։ 6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է…

    ՄԻՊ աշխատանքային խմբերը առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված կամ ձերբակալված 60 անձի հետ
  • ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։ Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման…

    ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
  • ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է։ «Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում»,-…

    ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք…

    ՄԻՊ-ը Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ այցեր է իրականացրել
  • ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ոստիկանության Երևանի և մարզային բաժիններում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր վաղ առավոտից Ոստիկանության բաժիններ մեկնած արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել 112 անձանց հետ Երևանում և մարզերում։ Աշխատակազմում առանձին դիտարկվել են նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումները։ Ոստիկանության բաժիններ…

    ՄԻՊ ներկայացուցիչները բերման ենթարկված 112 անձի հետ առանձնազրույցներ են ունեցել
  • ԿԳՄՍ նախարարության դիմացից 4 քաղաքացի է բերվել Ոստիկանության կենտրոնականի բաժին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 4 հոգի բերվել են Ոստիկանության կենտրոնականի բաժին»,-հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։ Ոստիկանները ցուցարարներին ուժով հեռացրին ԿԳՄՍՆ շենքի մուտքի մոտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել,…

    Նախարարության դիմացից 4 անձ բերման է ենթարկվել․ ոստիկանություն
  • Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ պարզելու…

    ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Բաղրամյանից բերման ենթարկվածներին
  • Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6-ը Երևանի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Այս մասին Ազատություն ՌԿ-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ տվյալ արարքի համար պատասխանատվություն է սահմանված Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով: Այսօր առավոտից ակտիվիստները բողոքի ակցիա…

    Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6-ը բերման են ենթարկվել
  • Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիաների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 638-ի։ Այս մասին հայտնում է «ОВД-Инфо» իրավապաշտպան կազմակերպությունը: Ոստիկանության պաշտոնական տվյալներով, սակայն, բերման է ենթարկվել ընդամենը 295 մարդ: Տեսանյութերում երևում է՝ ինչպես են իրավապահ մարմինները բիրտ կիրառում ցուցարարների նկատմամբ. նրանք մահակներով ծեծում են մասնակիցներին` այդկերպ փորձելով ցրել ակցիան: Հիշեցնենք՝ հավաքվածները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի…

    Մոսկվայում ոստիկանությունը դաժանորեն ծեծում է ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է…

    Իջևանի դեպքերով բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3-ը ներկայացել են ինքնակամ․ ՔԿ
  • Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։ Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։ Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Նշված դեպքով ոստիկանությունում…

    Միջադեպ Երևանում․ կան բերման ենթարկվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Օպերայի շրջակայքի սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, ու քաղաքացիներն ազատ են արձակվել», – հայտնեց Զարզանդ Գաբրիելյանը։

    Բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել․ ոստիկանություն