fbpx
Աշխարհ

Մինսկում ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել

Ռիա Նովոստին, հղում անելով Մինսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին, հայտնում է, որ Մինսկում չարտոնված ցույցի մասնակիցներ են բերման ենթարկվել:

Նախապես հայտարարվել էր, որ չարտոնված ցույցերի մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

«Ներկայում մի քանի մարդ է բերման ենթարկվել չարտոնված ցույցերին մասնակցելու համար: Ոչ իրավաչափ բոլոր գործողությունները կանխվելու են»,- ասել է Մինսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:

Գործադուլներն ու ցույցերը Բերառուսում սկսվել են 2020 թվականի օգոստոսի 9-ին, այն բանից հետո , երբ հայտնի դարձան նախագահական ընտրությունների արդյունքները: Համաձայն դրանց պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Լուկաշենկոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ