ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրանցած արդյունքները 2025թ․
ՀՀ ԲԸՏՄ-ի կողմից հաշվարկվել է 1,154,377,275 դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս։
ԱԹՍ վերահսկողությամբ հայտնաբերվել են ապօրինի այրման նոր դեպքեր․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության նպատակով իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում նոյեմբերի 27-ին հանրապետության տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դեպք։
Թափոնների այրման արգելքը և տուգանքների չափը Հայաստանում
ՀՀ օրենքով արգելվում է թափոնների այրումը բնակավայրերում՝ խախտման դեպքում կիրառվում են տուգանքներ մինչև 200,000 դրամի չափով:
Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը կասեցված է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։ ԲԸՏՄ-ն հայտնում է. «Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ»։
Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ. ԲԸՏՄ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 2470 հատ, 870 կգ սիգ տեսակի…
Քաղաքացին կտուգանվի խոզաններն այրելու համար. ԲԸՏՄ
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին Արարատի մարզում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Երևան-Երասխ մայրուղու աջակողմյան հատվածում քաղաքացի Գ.Հ.-ն իրեն պատկանող հողամասում այրել է խոզաններ։ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար իրավախախտի նկատմամբ կնշանակվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
«Ճանապարհ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին շուրջ 3,5 միլիոնի վնաս է հասցրել
ԲԸՏՄ-ի Facebook-ի էջում պաշտոնական հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ «Ճանապարհ» ՍՊԸ-ն իրականացրած գործունեության ընթացքում վնաս է հասցրել շրջակա միջավայրին։ Սիգի խնդրով նախարար Հակոբ Սիմիդյանը Սևան ազգային պարկում է Նոյեմբերի 1-12-ը շրջակա միջավայրին հասցվել է 118 537 411 դրամի վնաս. ԲԸՏՄ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում…
Կասեցվել է ապօրինի ջրառը, նշանակվել վարչական տուգանք. ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝ 270873 խմ ջրաքանակով։ «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857…
Շինարարական 9 ընկերություն տուգանվել է․ ԲԸՏՄ
Սեպտեմբերի 13-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացրել է, որ Երևան քաղաքում շինարարական հրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները, շինհրապարակներից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օգոստոս ամսվա ընթացքում 9 ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների մի շարք խախտումներ։ «Հիմնականում…
Տեղադրվել են ցուցանակներ՝ Թռչկանի ջրվեժի տարածքը չաղտոտելու մասին
ՀՀ բնապահպահության և ընդերքի տեսչական մարմինն ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ մաքրել են Թռչկանի ջրվեժի հարակից տարածքը, աղտոտվել էր, իսկ աղբահանությունը չէր կազմակերպվում ճիշտ։ Այս մասին տեղեկանում ենք ԲՏԸՄ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ հուշարձանի շրջակայքում տեղադրվել են ցուցանակներ, որոնք հուշում են տարածքը չաղտոտելու մասին։
Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն․ տեսչական մարմին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվող աղվեսի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲԸՏՄ-ի Facebook-ի էջից։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել և Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 175/1 հասցեում՝ «Կարաս» սրճարանի ետնամասում հայտնաբերել են անազատության մեջ պահվող աղվես, որին սրճարանի բակից աշխատակիցը բռնել և վանդակում էր…
30 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 40,3 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ի իր էջում ներկայացրել է հերթական հաշվետվությունը։ Այն վերաբերվում է մարմնի կողմից 2021 թվականի հունիսի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2…
ԲԸՏՄ-ն ստուգումների արդյունքով վարչական տուգանքներ է նշանակել
2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ ԲԸՏՄ-ն տեղեկատվություն է հրապարակել Facebook-ի էջում։ Իրականացվել է 16 ստուգում, որից՝ 4 – ընդերքօգտագործոմ 2 – ՓՀԷԿ 2 – հասարակական սննդի կազմակերպում 2 – ձկնաբուծարան 4 – արտադրություն 1 – ջրօգտագործում 1 – թափոնների սպասարկում և…
Արձանագվել է շրջակա միջավայրին հասցված 43 մլն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել՝ մարմնի կողմից 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Հաշվետվությունը ներկայացվել է ԲԸՏՄ-ի Facebook-ի էջում։ Նշվում է, որ մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 50 դեպքով հաշվարկվել է 42.996.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով…















