բժշկական կենտրոն
Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել
Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ավելի վաղ հայտնել էինք՝ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված…
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ 4 ամսական երեխան տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել. ԱՆ
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: «Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական…
Չարաշահումներ Մասիսի ԲԿ-ում․ մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին ու ևս 5 անձի
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նախարար Փիլոյանին…
Արտաշատում «փոխրիկ հսկա» է ծնվել
Արտաշատի Բժշկական Կենտրոնը Facebook-ի էջում բարի լուր է հայտնել։ Բնական միջոցներով բարձր պահենք դիմադրողականությունը․ բաղադրություն ակնամոմով Հրապարակել է Տավուշի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը «Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ…
Առողջապահության նախարարի տեղակալները շրջայց են կատարել Արմավիրի և Մեծամորի բուժկենտրոններ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանն այցելել են Արմավիրի մարզ՝ ծանոթանալու տեղի բժշկական կազմակերպությունների կարողություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և ծրագրերին: Փոխնախարարները շրջել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում, հետաքրքրվել առկա խնդիրներով, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի և ԲԿ-ների տնօրենների հետ քննարկել բուժօգնության կազմակերպման…
Ծանր վիճակով ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որն ընկել է 7-րդ հարկից
Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որն ընկել է 7-րդ հարկից։ «Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը: Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան «Սուրբ Աստվածամայր»…
Արմեն Չարչյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՔԿՀ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը քիչ առաջ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և օգոստոսի 24-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Թալինում 31-ամյա ծծնդկանը կեսարյանից հետո մահացել է․ հարուցվել է քրգործ
Օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում 31-ամյա ծծնդկան Անահիտ Գ․-ն կեսարյան վիրահատման է ենթարկվել, որից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ըստ աղբյուրի՝ ծննդկանը Արագածավան գյուղի բնակիչ էր։
Տան 2-րդ հարկից երեխան ընկել է գլխի վրա․ փոքրիկը հիվանդանոցում մահացել է
Տան 2-րդ հարկից 1 տարեկան 8 ամսեկան երեխա է ընկել գլխի վրա, որի հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Նշվում է, որ Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է ԲԿ, որտեղ էլ վիրահատվել է։ Ըստ աղբյուրի՝ փոքրիկը 2 շաբաթ գտնվել է ծայրահեղ ծանր…
Արմավիրում գրանցվել է խմելու ջրից թունավորում․ հոսպիտալացվել է 10 անձ
Նախնական վարկածով խմելու ջրի թունավորից «Արմավիր» բժշկական կենտրոն են դիմել 26 քաղաքացիներ, որոնցից 10-ը հոսպիտալացվել են։ Այս մասին News-ին ասել է ԲԿ–ի բժիշկ–համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։ Նա ասել է, որ բոլոր դիմողները Խանջյան համայնքից են ու հոսպիտալցված 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ավելի մանրամասն՝ աղբյուրում։
Խանջյան գյուղի 10 բնակիչ թունավորվել է
«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը հայտնել է, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում: «Հիվանդներն իրենց անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ…
Արցախից Սուրբ Աստվածամայր ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկանում ենք, որ Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Նշվում է, որ փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները: Վիճակը ընդունման պահին գնահատվում…
Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին
Հուլիսի 26-ին Վարչեպատի կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից: Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական…