բժշկական կենտրոն
Խանջյան գյուղի 10 բնակիչ թունավորվել է
«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը հայտնել է, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում: «Հիվանդներն իրենց անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ…
Արցախից Սուրբ Աստվածամայր ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկանում ենք, որ Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Նշվում է, որ փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները: Վիճակը ընդունման պահին գնահատվում…
Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին
Հուլիսի 26-ին Վարչեպատի կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից: Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական…
Յուրաքանչյուր արցախցի կարող է դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն
Այսուհետ յուրաքանչյուր Արցախի քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից։ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, որը ինքը…
Չարչյանն այլևս Իզմիրլյան ԲԿ-ի տնօրենը չէ. Վարդևանյան
Այսօր Վերաքննիչ դատարանում սկսվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բերված բողոքի քննությունը: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պաշտպան Արամ Վարդևանյանն անդրադառնալով Չարչյանի առողջական վիճակին, ասաց, որ նա դեռ գտնվում է հիվանդանոցում: «Սրտի վերաբերյալ բժշկական միջամտություն է եղել: Հուսով ենք դրական դինամիկա կլինի: Նույնիսկ, եթե դատարանը որոշի վերացնել կալանավորումը,…
Չարչյանը վիրահատվել է
Լրագրողների հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ենթարկվել է բժշկական միջամտության: Նա մանրամասնել է, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենտների վիճակի ուսումնասիրություն։ «Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ Ես իսկապես հույս ունեմ,…
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Արմեն Չարչյանի պաշտպանության կողմի հայտարարության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարության վերաբերյալ, թե որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները: ՀՔԾ պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ…
Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար…
Վանաձորի ԲԿ-ում հոսպիտալացված աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 2 երեխայի բուժումը շարունակվում է
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված…
Իզմիրլյան ԲԿ-ի սիրելի աշխատակիցներ ձեզ ոչ ոք չի կարող ստիպել գնալ ընտրության․ Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը գրել է․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սիրելի աշխատակիցներ, Ըստ հաղորդագրության, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող հայտարարությունների ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել գնալ ընտրության կամ պահանջել ընտրել այս կամ այն ուժին և, առավել ևս, սպառնալ «կոշտ պատասխանով»։ Դուք ազատ եք, դուք…
Օրեր անց Հայաստանում կբացվի առաջին մարզական բժշկության կենտրոնը․ Կարեն Գիլոյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ասաց՝ Հայաստանում առաջին անգամ կգործի միայն մարզիկների համար նախատեսված մարզական բժշկական կենտրոն: «Օրեր անց Երևանում կբացվի մարզական բժշկական կենտրոն, որտեղ բոլոր հավաքականների բոլոր ներկայացուցիչները այդ կենտրոնում կստանան անվճար խորհրդատվություն և բուժում»,- ասաց Գիլոյանը: Նախարարի տեղակալի խոսքով` կենտրոնը համալրվել և համալրվում է ժամանակակից տեխնիկայով: Այնտեղ արդեն…
Չինաստանի դեսպանատան աշխատակիցները պատվաստվել են կորոնավակ պատվաստանյութով
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի բուժանձնակազմն այսօր «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցների: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի Facebook-ի էջի։ «COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար»: https://www.facebook.com/sglmc/posts/1556575117884177
Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ է հայտնաբերվել ևս 43 քաղաքացու մոտ
Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։ Այսօրվա դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով: Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է…
Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք․ ԱՆ
2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ: Բնակիչների մեծամասնությունն ունեցել…










