բժշկական կենտրոն
Արտակ Բեգլարյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել, այդ թվում՝ ես: Կամավոր կերպով պատվաստվեցի «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից), և՛ օրինակ ծառայեմ այլոց համար: Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք…
Երևանում COVID-19 սպասարկող ԲԿ-ներից մեկի պացիենտը պատուհանից նետվել է ցած
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է…
Սննդային թունավորման հետևանքով 12-ամյա երեխան մահացել է
Ապրիլի 20-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.): Այս մասին տեղեկանում ենք…
Գյումրիում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ․ հարուցվել է քրեական գործ
Երեկ երեկոյան Գյումրու Անի թաղամասի առանձնատներից մեկում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ: Անհայտ անձը տան բակում նախ դանակահարել է տղամարդուն, որից հետո տուն մտնելով վնասել է կնոջը: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ ամուսինների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է, թեպետ հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում սուր կտրող գործիքից հարվածներ ստացած…
Գրիգոր Նարեկացի ԲԿ-ի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել
Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից: Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական…
Նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ․ զրուցել վիրավոր զինվորների հետ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն աշխատանքային այցով եղել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության պայմաններին, առկա հնարավորություններին և վերջին շրջանում կատարված բարեփոխումներին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վերակենդանացման և այն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորները:…
Ռիտա Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- նշեց Գնունին: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն` Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է…
ԱԱԾ տնօրենի տեղակալն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ: ԱԱԾ տնօրենի տեղակալն իր խոսքում…
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ չկան
ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ Սպիտակի բժշկական կենտրոնումայսօր՝ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Լրատվության ծառայությունից նշեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները, հավելեցին, որ նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. ԱՆ խոսնակ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/3060623614039411
Մարտակերտցի Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը գրել է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային: «Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,-ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»: Փոքրիկն ու մայրն առողջ…
Ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է. կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով…
Վիրավորներին Արցախից տեղափոխում են նաև սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով
Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ: Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով: Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել…
Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը`…













