ԲԿՄԱ
Ֆյոդոր Չալովը գրավել է Բունդեսլիգայի ակումբների ուշադրությունը
Fussball Transfers-ի հաղորդմամբ՝ ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը գրավել է Բունդեսլիգայի ակումբների ուշադրությունը: Երիտասարդ ֆւտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բայերը», «Հոֆենհայմը» և «Վոլֆսբուրգը»: ԲԿՄԱ-ն հարձակվողին պատրաստ է վաճառել 10 միլիոն եվրոյով՝ գումարած բոնուսներով: ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 23 խաղերի ընթցաքում Չալովը խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Լացում էի, երբ խաղում էի ցուրտ պայմաններում․ Մուսա
«Լեսթերի» նախկին հարձակվող Ահմեդ Մուսան խոսել է կարիերայի սկզբնական հատվածի մասին։ «Ֆուտբոլային կարիերաս սկսել եմ դարպասապահի դիրքում: Նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչը ինձ ստիպեց դառնալ դաշտային խաղացող: Ես լավագույն դարպասապահներից մեկն էի: Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս կնքել եմ «Վենլոյի» հետ: Երբ ստորագրեցի պայմանագիրս, չէի կարողանում մեկնել Նիդերլանդներ, քանի որ 18 տարեկան չկայի: Երբ բոլորեց 18…
ԲԿՄԱ-ի կիսապաշտպանը տեղափոխվեց հայկական թիմ
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան 22-ամյա կիսապաշտպան Ալան Կոռոևի հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Նշենք, որ «Վեստ Արմենիան» առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում:
Ռումյան Հովսեփյանը մասնակցել է Արդա-ԲԿՄԱ հանդիպմանը
Բուլղարիայի առաջնության 19-րդ տուրում տեղի է ունեցել «Արդա»-«ԲԿՄԱ» հադիպումը: Ֆուտբոլային խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Նշենք, որ «Արդան» 27 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Վլաշիչի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌՊԼ 17-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «ԲԿՄԱ»-ն և «Կռիլյա-Սովետովը»։ «ԲԿՄԱ»-ն սեփական հարկի տակ կարողացավ հաջողության հասնել նվազագույն 1:0 հաշվով։ Ֆուտբոլային հանդիպման միակ գոլի հեղինակը Նիկոլա Վլաշիչն էր, որը կարողացավ 74-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավել մրցակցի դարպասը։ https://www.instagram.com/p/B5Qdvv5IU97/?utm_source=ig_embed Նշենք նաև, որ «ԲԿՄԱ»-ի կազմում հանդիպմանը հայտավորված էր հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը:
«Արցախը»՝ վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն
Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև կայացել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախի» հաղթանակով 3:1 հաշվով: Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել ՃՇՀԱՀ-ի (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թիմը: Հայաստանի վոլեյբոլի…
Ակինֆեևը կրկնել է իր հանրահայտ սեյվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ խաղում «ԲԿՄԱ»-ն կարող էր կրել իր 4-րդ պարտությունը «Ֆերենկվարոս»-ից։ Սակայն ռուսական ակումբին փրկեց Իգոր Ակինֆեևը։ 62-րդ րոպեին, երբ մի շարք անդրադարձերի պատճառով գնդակը հայտնվեց ռուսական ակումբի տուգանային հրապարակում, մրցակցի ֆուտբոլիստը մոտ տարածությունից հարված կատարեց Իգորի դարպասին, սակայն վերջինս կարողացավ ոտքերով հեռացնել գնդակը։ Նմանատիպ ոճով Ակինֆեևը վճռորոշ սեյվ է կատարել ԱԱ-2018-ի…
Մի քանի տարի անց Գոլովինը կարող է հանդես գալ Ռեալի կազմում. Մորենտես
Երկուշաբթի ՝ նոյեմբերի 4-ին, իսպանացի հանրահայտ ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորենտեսը հիանալի հարցազրույց է տվել: Ի թիվս այլ բաների, Իսպանիայի հավաքականի նախկին խաղացողը բարձր է գնահատել Ալեքսանդր Գոլովինի հեռանկարային ապագան ՝ շեշտելով, որ ռուս կիսապաշտպանը միգուցե մի օր հնարավորություն ստանա տեղափոխվելու Հին աշխարհի առաջատար ակումբներից մեկը: 2018-ին մոնեգասկացիները 30 միլիոն եվրո վճարեցին ԲԿՄԱ-ին ՝ Գոլովինի տրանսֆերի դիմաց:…
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն այցելել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: Բանակայինները ծանոթացել են կենտրոնի հնարավորություններին և շփվել վերականգնում անցնող զինվորների ու սպաների հետ։ Բանակայիններն իրենց ստորագրություններով գնդակներ և մարզաշապիկ են նվիրել կենտրոնին։ Այս մասին տեղեկացնում են ակուբմի Facebook-ի էջից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերական հանդիպում անցկացնել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների և վերականգնողական կենտրոնի զինվորների միջև։
ԲԿՄԱ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը Ֆերնանդեսն է
«ԲԿՄԱ»-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքներով պաշտպան Մարիո Ֆերնանդեսը հաղթող է ճանաչվել: Ֆուտբոլիստը ստացել է ձայների 66 տոկոսը: Այս ամիս բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցել է «ԲԿՄԱ»-ի բոլոր 4 հանդիպումներին և երկու գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Սպարտակի» և «Ահմատի» դարպասը: Հարցման արդյունքներով, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իգոր Ակինֆեևը, իսկ երրորդ…
ՀՀ ՊՆ «ԲԿՄԱ» ֆուտբոլային թիմն անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը
Երեկ՝ օգոստոսի 8-ին, «Միկա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջին տուրի «Լոկոմոտիվ-ԲԿՄԱ» հանդիպումը, որն անդրանիկն էր պաշտպանության նախարարության ֆուտբոլային ակումբի համար։ Չնայած 2։1 հաշվով կրած պարտությանը, բանակայինները փայլուն խաղ են ցուցադրել, ապացուցելով, որ իրական պայքար են ծավալելու առաջատարության համար։ Հաջողություն ենք մաղթում «ԲԿՄԱ»-ին և համոզմունք հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող և…
ԲԿՄԱ-ի խաղացողները զինվորական երդում են տվել
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտոնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մարզիկներն այս երդումով ավարտեցին երիտասարդ մարտիկի դասընթացները։ Առջևում երկու տարվա ծառայություն է՝ մարզական կյանքին զուգահեռ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Հավելենք, որ ԲԿՄԱ-ն հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:
ՀՀ ՊՆ անվասայլակով բասկետբոլի թիմը Թբիլիսիում հավաք-մրցույթի է մասնակցել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարության անվասայլակով բասկետբոլի թիմը (ԲԿՄԱ) մասնակցել է Թբիլիսիում կազմակերպված հավաք-մրցույթին: ՀՀ ՊՆ թիմը ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի պաշտպանության նախարարության անվասայլակով բասկետբոլի թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է հայ մարզիկների հաղթանակով՝ 35:20 հաշվով: Հավաք-մրցույթի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության թիմն անցկացրել է նաև այլ ընկերական հանդիպումներ, որոնք նույնպես ավարտվել են հաղթանակներով: ԲԿՄԱ-ի…













