fbpx
Սպորտ

Ակինֆեևը կրկնել է իր հանրահայտ սեյվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ խաղում «ԲԿՄԱ»-ն կարող էր կրել իր 4-րդ պարտությունը «Ֆերենկվարոս»-ից։ Սակայն ռուսական ակումբին փրկեց Իգոր Ակինֆեևը։

62-րդ րոպեին, երբ մի շարք անդրադարձերի պատճառով գնդակը հայտնվեց ռուսական ակումբի տուգանային հրապարակում, մրցակցի ֆուտբոլիստը մոտ տարածությունից հարված կատարեց Իգորի դարպասին, սակայն վերջինս կարողացավ ոտքերով հեռացնել գնդակը։

Նմանատիպ ոճով Ակինֆեևը վճռորոշ սեյվ է կատարել ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան խաղում։

Նույնատիպ ոճով դարպասապահը կարևոր սեյվ է կատարել ԱԱ-2018-ի՝ Իսպանիա-Ռուսաստան խաղի ժամանակ։

«Ֆերենկվարոս»-ի դեմ խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով։

Վերեվ