fbpx
Սպորտ

Լացում էի, երբ խաղում էի ցուրտ պայմաններում․ Մուսա

«Լեսթերի» նախկին հարձակվող Ահմեդ Մուսան խոսել է կարիերայի սկզբնական հատվածի մասին։

«Ֆուտբոլային կարիերաս սկսել եմ դարպասապահի դիրքում: Նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչը ինձ ստիպեց դառնալ դաշտային խաղացող: Ես լավագույն դարպասապահներից մեկն էի:

Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս կնքել եմ «Վենլոյի» հետ: Երբ ստորագրեցի պայմանագիրս, չէի կարողանում մեկնել Նիդերլանդներ, քանի որ 18 տարեկան չկայի: Երբ բոլորեց 18 տարիս, համալրեցի «Վենլոյի» շարքերը: Առաջին խաղից առաջ 2 պարապմունք անցկացրի, որոնք շատ դժվար էին:

Ես լացում էի, երբ խաղում էի ցուրտ պայմաններում: Մի անգամ նույնիսկ որոշեցի հետ վերադառնալ Նիգերիաա, սակայն մենք՝ աֆրիկացիներս, սկսած գործն ավարտին հասցնելու կարգախոս ունենք», – ասել է Մուսան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ