ԲԿ
Գեղանիստում պայթյունի հետևանքով հոսպիտալացված քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Հունիսի 27-ին, ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել և վիրավորներ կան: Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը պայթել է, ինչի հետևանքով էլ…
Բժշկի հետ խոսակցությունը ձայնագրել են, այնուհետև սպառնալով գումար են պահանջել․ ԱԱԾ-ի նոր բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և…
Հրազդանի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություններ կանցկացվեն Երևանից ժամանած մասնագետների մասնակցությամբ
Հրազդանի բժշկական կենտրոնում հուլիս ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվեն անվճար խորհրդատվություններ Հրազդան համայնքի և հարակից գյուղերի բնակիչների համար: Հրազդանի ԲԿ-ի և բժշկական համալսարանի համապատասխան մասնագետների համագործակցության արդյունքում պայմանագրային հիմունքներով Երևանից ժամանած առաջատար մասնագետները անվճար խորհրդատվություններ կտրամադրեն մեր բնակիչներին: Հրավիրված մանկաբույժը, ալերգոլոգը, անոթային վիրաբույժը և մաշկավեներաբանը կլսեն դիմած քաղաքացիներին: Միաժամանակ, տեղի մասնագետների հետ կիրականացվի փորձի փոխանակում:…
Աչաջրի բժշկական կենտրոնը ճանաչվել է ամենամրցունակ մարզային բուժհիմնարկ
Աչաջուր գյուղի բժշկական կենտրոնը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ասոցիացիայի կողմից պարգևատրվել է «Ամենամրցունակ մարզային բուժհիմնարկ» մրցանակով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում։ Մրցանակը բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին է հանձնել «Վորլդ վիժն – Հայաստան» կազմակերպության Տավուշի գրասենյակի ներկայացուցիչ Կարո Կարապետյանը։ Նա իր խոսքում նշել է, որ այս գնահատականը Կորյուն Վարդապետյանի և նրա…
Վնասել են «շտապօգնության» մեքենան. կա բերման ենթարկված
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ…
Աչաջրի բժշկական կենտրոնը բոլոր անհրաժեշտ սարքավորումներով շտապօգնության մեքենա ստացավ
Տավուշի մարզպետարանը Աչաջրի բժշկական կենտրոնին հատկացրել է շտապօգնության ավտոմեքենա։ Բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանն ասում է, որ շտապօգնության ավտոմեքենան կենտրոնի համար մեծ անհրաժեշտություն էր։ “Շնորհակալ ենք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին աջակցության համար։ «Շտապօգնության ավտոմեքենան հագեցած է առաջին բուժօգնության բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շտապ անհետաձգելի դեպքերում մարդկանց տեղափոխել Իջևանի կլինիկա»,-ասում է Կորյուն Վարդապետյանը։ Աչաջրի…
Բժիշկները պայքարում են Մանվել Գրիգորյանի կյանքի համար. ԲԿ-ի փոխտնօրեն
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց, որ պայքարում են նրա կյանքի համար: «Շտապ օգնության մեքենայով այս գիշեր են նրան տեղափոխել հիվանդանոց՝ ժամը 1-ի սահմաններում: Մանվել Գրիգորյանն անպայման պետք է համարժեք բուժում ստանա, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»,- նշեց…
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 2 անձի
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: 2019թ. հունվարի 25-ին Ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. հունվարի 18-ին՝ ժամը 17:00-ից մինչև 2019թ. հունվարի 25-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում,…
Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկացնում է 168.am-ը Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Դ. Ա.) և…
Մինչև հեղափոխությունը Վիգեն Խաչատրյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից
«Իրատես» թերթը գրում է. «Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը: «Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի…










