Բհկ
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ դադարեցնում է քաղաքական գործունեությունը: «Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես լրիվ դադարեցնում եմ քաղաքական ակտիվ գործունեությունս, լրատվամիջոցներին խնդրում եմ հարցազրույցի չհրավիրել, հարցազրույց վերցնելու համար չզանգել… Կանխավ շնորհակալ եմ: Դեռ կհանդիպենք…»,-ասվում է նրա հայտարարության մեջ:
Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում. Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրագրի ստորագրահավաքի բորոր մասնակիցներն, և բոլոր նրանց ովքեր տարբեր կերպ կապվում և իրենց աջակցություն էին/են հայտնում մեզ։ Երեևի ավելորդ է ասել, որ ԲՀԿ երիտթևի ու Կենտրոն հը տարածած կեղծիքը, թե մենք ինչ որ տեղից ֆինանսավորվում ենք, ու դա է…
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաև վերջերս հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու իր գաղափարով, Facebook-ում գրել է, որ ուշադիր հետևում է արձանի շուրջ ծավալված հանրային քննարկմանն ու ներկայացրել 3 փաստարկ՝ կառուցման օգտին։ Պղծվել է Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը (ԼՈւՍԱՆԿԱՐ) Համագործակցություն կլինի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ոլորտում «Ուշադիր հետևելով Քրիստոսի արձանի շուրջ վերջին…
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հիսուսի արձանի վերաբերյալ ծրագրի մասին։ Նա ասաց, որ սա պատմական հզոր գործ է, որն ամենալավն է լինելու ու դարերի պատմություն է ունենալու։ Ծառուկյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի ընտրվի ամենագեղեցիկն ու ամենահզորը։ Նա ընդգծեց, որ իրենք լսում են բոլորին և կանգ չեն առնելու ոչնչի առաջ։…
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար մրցույթ հայտարարելու մասին։ Բուն արձանը պետք է ունենա 33 մետր բարձրություն, որը խորհրդանշելու է Հիսուսի երկրային կյանքի տարիների տևողությունը, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է լինել շատ ավելի բարձր։ Այս մտադրությունը բավականին տարաբևեռ քննարկումներ գեներացրեց տվեց հասարակության…
Աբովյան համայնքում կայացավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Էդուարդ Բաբայանը։ Նշենք, որ Աբովյանում հաղթել է ԲՀԿ-ն՝ 46,1 տոկոս ձայնով։ 2-րդը ՔՊ-ն է՝ 37 տոկոսով, 3-րդը «Հանրապետությունը»՝ 12 տոկոսով, իսկ 4-րդը ՀՅԴ-ն՝ 5,1 տոկոսով։
Երեկ Հայաստանի Հանրապետության 3 համայնքներում՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում անցկացվեցին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Ստեփանավանում մասնակցում էին 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայ ազգային կոնգրեսը»։ Ինչպես տեղեկանում ենք ՔՊ-ի Facebook-ի էջից, այստեղ մեծ առավելությամբ հաղթել է ՔՊ-ն՝ 78,4 տոկոս։ 2-րդը ԲՀԿ-ն է՝ 13,8 տոկոս, իսկ ՀԱԿ-ը հավաքել է ձայների 4,25 տոկոսը։ Մնացած…
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է։ Ներկայացվել է միջնորդություն՝ նրան կալանավորելու։ Այս մասին Sputnik-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նշվում է, որ Հայրապետյանը մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելու համար։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայրապետյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Եղվարդի խճուղում։ Հայրապետյանը վեճի…
Հուլիսի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացրել է, որ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: «2019 թվականին մեկնարկած ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում…
ՀԱՕԿ-ի տնօրեն Գագիկ Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերին ընդառաջ, ուղերձով է հադես եկել՝ դիմելով ՕԽ-ի հայ մասնակիցներին։ Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը Օլիմպիական խաղերի ճամբարում քովիդով վարակի 91 դեպք է գրանցվել «Սիրելի՛ օլիմպիականներ, Այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ, որ դուք պատվով…
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է․ «Никогда не сдавайся! Позорься до конца Այսօր ներքոնշյալ անձնավորությունը, փորձելով արդարացնել հայկական Գելափի՝ նախընտրական վերջին հարցման «նկարած» թվերը, ասել է, որ Հայաստան դաշինքը, Պատիվ ունեմ դաշինքը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր հարցման թվերից պակաս են ստացել այն պատճառով, որ ընտրությունից առաջ իրավապահները բռնել են մեծ թվով ընտրակեղծարարների:…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նախագահ Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը մեր երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա: Նախագահը կարևոր է…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ-«Պատիվ ունեմ» դաշինք անորոշությանը։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ անցողիկ շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս) հաղթահարել են միայն 2 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը։ Բայց օրենքով նախատեսված է, որ պետք է խորհրդարան անցնեն առնվազն…
ՔՊ-ականները շնորհավորում են իրար։ Նրանց պատվիրած Exit-poll-ի արդյունքում ՔՊ-ն հավաքել է 50.2%, Քոչարյանը՝ 15.7%, «Պատիվ ունեմ» դաշինք ՝ 8.4%, ԲՀԿ՝ 6.4%։
Այսօր՝ հունիսի 17-ին, բացի ՔՊ-ից, հանրահավաք է որոշել անցկացնել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ «Հունիսի 17-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու նախընտրական հանդիպում-հանրահավաք», – ասված է ԲՀԿ-ի Facebook-ի էջում տարածված հայտարարության մեջ։ ԲՀԿ-ի հանրահավաքը սկսվելու է ժամը 19:00-ին։ Հիշեցնենք, որ այսօր հանրահավաք է անցկացնելու նաև «Քաղաքացիական…