fbpx
Սպորտ

Մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ․ Ծառուկյանը ուղերձ է հղել հայ օլիմպիականներին

ՀԱՕԿ-ի տնօրեն Գագիկ Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերին ընդառաջ, ուղերձով է հադես եկել՝ դիմելով ՕԽ-ի հայ մասնակիցներին։

«Սիրելի՛ օլիմպիականներ,

Այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ, որ դուք պատվով կկատարեք հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել, ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ:

Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:

Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է:

Վերադարձե՛ք հաղթանակած:

Աստված պահապա՛ն մեզ բոլորին», – մասնավորապես ասված է Ծառուկյանի ուղերձում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ