բնապահպաններ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է․ «Հերթական գրությամբ դիմել եմ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային…
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ առաջին անգամ Վանա լճում ի հայտ եկել խեցգետիններ են։ Բնապահպաններն անհանգստացած են այդ փաստից, քանի որ խեցգետինները կարող են լուրջ սպառնալիք ստեղծել Վանա տառեխ անունով հայտնի ձկնատեսակի համար։ Մասնագետներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ որոշ անհեռատես մարդիկ որոշել են խեցգետնաբուծությամբ զբաղվել Զերնեք կոչվող ջրամբարում, որի ջրերը հոսում են դեպի…
Շաբաթ օրը Ավստրալիայի Մելբուրն քաղաքի փողոցներ են դուրս եկել կիսամերկ բնապահպանները: Կլիմայական փոփոխութունների դեմ պայքարող Extinction Rebellion սոցիալ-քաղաքական շարժման անդամները մինչև անդրավարտիքները մերկանալու երդումից հետո շարժվել են քաղաքի տարբեր փողոցներով ու ուշադրություն հրավիրել կլիմայի բարելավմանն ուղղված նոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վրա: Ավելի վաղ նույն շարժման անդամները Նյու Յորքում կարմիր ներկ էին լցրել «Գրոհող ցուլի» արձանի…
Բեռլինում Extinction Rebellion շարժման մի քանի հարյուր բնապահպան ակտիվիստներ այսօր առավոտյան փակել են Բունդեսթագ (խորհրդարան) տանող Մարշալ-Բրյուկե կամուրջը։ Այս մասին հաղորդում է Die Welt-ը: «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախորդ օրերին: Այնտեղ խաղաղ բնակիչներ են նստած»,-հայտարարել է ոստիկանությունը: Իրավապահների հաղորդմամբ՝ ցուցարարներն ակցիայի անցկացման մասին չեն զգուշացրել իշխանություններին: Կլիմայի փրկման համար ողջ աշխարհում ցույցեր են…
Նյու Յորքում մի խումբ ցուցարարներ կարմիր ներկ են լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա: Այս մասին հաղորդում է York Daily News թերթը։ Բողոքը կազմակերպել էր «Ապստամբություն բնաջնջման դեմ» (Extinction Rebellion) բնապահպանական շարժումը: Ոստիկանությունը ձերբակալել է վանդալիզմի գործողությանը մասնակցած ցուցարարներից մեկին, իսկ մյուս երկուսին հաջողվել է փախչել: Նյու Յորքում անցկացված ակցիայից բերման է ենթարկվել մոտ 100 ցուցարար։…
Greenpeace-ի բնապահպանական ակտիվիստները երկրորդ օրն է, ինչ նստած են Գդանսկի նավահանգստային ամբարձիչների վրա՝ արգելափակելով ներմուծված ածխի բեռնաթափումը: Այս մասին հայտնել է կազմակերպության Լեհաստանի բաժանմունքը: «Տասն ակտիվիստներ գիշերն անցկացրել են Գդանսկի նավահանգստի ածխամբարի ամբարձիչների վրա, ուր նրանք բարձրացել են սեպտեմբերի 11-ի առավոտյան»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարզաբանվում է, որ Greenpeace-ի ակտիվիստները Լեհաստանի կառավարությանը կոչ են անում…
Վենետիկի կինոփառատոնի վերջին օրը կարմիր գորգի վրա կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա են իրականացրել բնապահպան ակտիվիստները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ Փառատոնի փակման արարողությանը նստացույց են կազմակերպել Իտալիայի և Գերմանիայի հարյուրավոր ակտիվիստներ: Նրանք պահանջել են քաղաքային իշխանություններից արգելել զբոսանավերի նավարկությունը Վենետիկում: Ըստ ակտիվիստների՝ այդ տրանսպորտն արագացնում է գլոբալ տաքացումը: Ցուցարարները նաև կոչ են արել…
«PEES (Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության) հիմնադրամի, TSE (Դեպի կայուն էկոհամակարգեր) հասարակական կազմակերպության, բազմաթիվ բնապահպանների ու կամավորների կողմից Հովտաշեն գյուղում մաքրված և ազատ արձակված արագիլների ֆիզիկական վիճակն այսօր էապես բարելավվել է: Վերջին երկու շաբաթների ընթացքում նրանք զգալիորեն ավելի բարձր են թռչում և շատ ավելի ակտիվ են»: Այս մասին տեղեկանում ենք PEES-ի ֆեյսբուքյան էջից։ «Ինչպես գիտենք, այս ողջ…
Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Տավուշի մարզի ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների՝ Բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանի, ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանի, Անտառտնտեսության տնօրեն Վարդգես Աթոյանի, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի, Տավուշի մարզային վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և այլ համապատասխան կառույցների պաշտոնյաների հետ: Վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ…
Coconuts-ի հաղորդմամբ՝ բնապահպանները Մալայան արշիպելագի Մաբուլ կղզում երկգլխանի կրիա են հայտնաբերել: Այսպիսի արարածները, որոնք ունեն միայն մեկ մարմին և երկու գլուխ, կոչվում են դիցեֆալներ։ Նրանք շատ քիչ են հանդիպում բնության մեջ։ Նշվում է, որ տվյալ կրիան ունի թերզարգացած պատյան։ Նրա գլուխներից մեկը չի կարողանում ազատորեն շնչել խորը ջրում։ Հատկանշական է, որ կրիայի յուրաքանչյուր գլուխը շնչում…
Ֆրանսիայի բնապահպանները Փարիզում ակցիա են անցկացրել, որպեսզի իշխանություններին հիշեցնեն Երկրի վրա կենսաբազմազանության պահպանման համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Ակցիան կազմակերպվել էր Extinction Rebellion շարժման կողմից, որի տասնյակ ակտիվիստներ, ամբողջությամբ սև հագած, Շայո պալատի պատերից մոտ բողոքի լուռ ակցիայից մի քանի րոպե անց, Տրոկադերո հրապարակի աստիճանների վրա մոտ 300 լիտր կեղծ արյուն…
Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստներն ապրիլի 25-ին շրջափակել են Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը՝ իշխանություններից պահանջելով մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին միտված ակտիվ գործողություններ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Սև կոստյումներով և կարմիր փողկապներով ցուցարարները շրջափակել են շենքի մուտքը՝ ձեռք ձեռքի տված։ Extinction Rebellion-ի անդամները, ավելի վաղ տարածված հայտարարության համաձայն՝ պլանավորում են մի քանի ժամ…