բնապահպանության նախարարություն
Ապրիլի 1-ը նաև թռչունների միջազգային օրն է
Ապրիլի 1-ին աշխարհում՝ որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: 1906-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Հայաստանի բնապահպանական օրացույցում ևս առկա է այս տոնը: Աշխարհում գոյություն ունեն…
Ակնա լճի տարածքում տաղավարներ են տեղադրվել․ ահազանգում է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավարը
Ակնա լճի տարածքում վճարովի տաղավարներ են տեղադրվել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագը․ «Ակնա լիճը բնության հուշարձան է։ Գրանցված է Հայաստանի բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։ Ինչպես գիտենք ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով։ Հարցի…
Պոլիէթիլենային տոպրակները կդառնան 100 դրամ. արտադրողները դժգոհում են
Բնապահպանության նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել հատուկ հարկ։ Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, և 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նրանց վաճառքը։ Բնապահպանության…
Հայաստանում հուլիսից օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը
Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով այս տարվա հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից կսահմանվի հատուկ հարկ։ Նախարարությունից նշում են, ըստ նախնական հետազոտության, այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է…
ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում…
Սևանա լճի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ: «Այն պետք է բացառվի ընդհանրապես: Գիտեմ, որ Ամանորից առաջ մի քանի դեպք է բացահայտվել, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու», – Կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատարը: Միաժամանակ նա նշեց, որ…






