Էկո

Ակնա լճի տարածքում տաղավարներ են տեղադրվել․ ահազանգում է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավարը

Ակնա լճի տարածքում վճարովի տաղավարներ են տեղադրվել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագը․

«Ակնա լիճը բնության հուշարձան է։ Գրանցված է Հայաստանի բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։
Ինչպես գիտենք ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով։
Հարցի բարոյական կողմի մասին չեմ էլ խոսում, որ ինչ-որ մեկը որոշել է իր «ճաշակով» բիսեդկա սարքի, մանղալ դնի ու մարդկանցից էլ փող վերցնի։
Պահանջում եմ ապամոնտաժել և տուգանել սարքողին ու մարդկանցից գումար շորթողին»,- ասված է գրառման մեջ։

Ակնա լիճը բնության հուշարձան է։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների…

Geplaatst door Tigran Varag op Woensdag 23 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ