Էկո
19:00 01/04/2021

Ապրիլի 1-ը նաև թռչունների միջազգային օրն է

Ապրիլի 1-ին աշխարհում՝ որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է:

1906-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով:

Հայաստանի բնապահպանական օրացույցում ևս առկա է այս տոնը:
Աշխարհում գոյություն ունեն շուրջ 9800 տեսակի թռչուններ: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: Նրա սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված է շուրջ 376 տեսակի թռչուններ։

Հանրապետության թռչնաշխարհի կազմում թեպետ բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն մի քանի տասնյակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի թռչնատեսակներ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ